Friday, 19 04 2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել

20 տարի սպասել ենք Հոկտեմբերի 27-ի արյունը մեր պետության ճակատից մաքրելու հնարավորությանը՝ կարող ենք համբերել ևս մի քանի օր

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

Պարոն Հովհաննիսյան, ինչպե՞ս կբնութագրեք Հայաստանի քաղաքական դաշտի իրավիճակը՝ արտահերթ ընտրություններին ընդառաջ։ Եթե չկա փողի բաժանման, թաղային հեղինակությունների պայքար, կարո՞ղ ենք վերջապես գաղափարական պայքարի ականատեսը լինել։

– Նախ՝ ինչպե՞ս կարելի է ապրիորի ասել, որ մեզ կհաջողվի բացառել ընտրակաշառակերության գործոնը մի երկրում, որտեղ աղքատությունն ու գործազրկությունն այսպիսի սարսափելի ծավալներ ունեն: Նման իրավիճակում հնարավոր է չեզոքացնել ընտրությունների արդյունքների վրա փողի ազդեցության բացահայտ ձևերը, բայց ընտրողներին կաշառելու անուղղակի ձևերը՝ բարեգործության անվան տակ ընտրողների կամարտահայտության վրա ազդելու տեսքով, բացառել գործնականում շատ դժվար է, մեզանում գրեթե անհնար: Դրա համար անհրաժեշտ կլինի հասնել նրան, որ օլիգարխները կամովին հրաժարվեն Ազգային ժողով գնալու մտքից և ընդունեն, որ նոր պայմաններում՝ հետհեղափոխական իրականության մեջ, քաղաքականության և բիզնեսի տարանջատմանն այլընտրանք չկա: Առայժմ ես կարող եմ մատնանշել միայն մեկ օրինակ, երբ «Գրանդ Հոլդինգի»  հայտնի սեփականատերեր Վարդանյան եղբայրների հովանավորությամբ ԱԺ պատգամավոր ընտրված երկու պատգամավորները հեղափոխությունից հետո վայր դրեցին մանդատները, իսկ Վարդանյան եղբայրները, ովքեր մինչ այդ արդեն հայտարարել էին հեղափոխության նպատակները պաշտպանելու իրենց պատրաստակամության մասին, հրապարակայնորեն հայտարարեցին, որ այսուհետև վճռակամ են ո՛չ անձամբ, ոչ էլ միջնորդավորված չձգտել ներկայացված լինելու ԱԺ-ում: Բայց չէ՞ որ հայրենական օլիգարխիայի ամբողջ համաստեղությունն այսօր ներկայացված է ԱԺ-ում, և նրանցից ոչ մեկը չհետևեց Վարդանյան եղբայրների և վերջիններիս հովանավորյալ՝ հարգանքի արժանի երկու պատգամավորների օրինակին: Բոլորը շարունակում են հասարակության թուքումուրը կուլ տալով բռնվել իրենց պատգամավորական աթոռներից: ՀՀԿ պատգամավորներն այսօր այնքան լկտիություն ունեն, որ շարունակում են պնդել, այսպես կոչված, ռեյտինգային քվեարկության ընտրակարգն ուժի մեջ թողնելու անհրաժեշտությունը, և դա այն բանից հետո, երբ բոլորի ուշադրության կենտրոնում է հայտնվել այն փաստը, որ հենց այդ ընտրակարգի օգնությամբ են խորհրդարան սողոսկել Մանվել Գրիգորյանի նման մարադյոր-ֆեոդալներն ու այլևայլ կարգի ավազակները: Իսկ Դուք, Մարիամ ջան, ընկել եք երազկոտության մեջ և կարծում եք, որ սերժսարգսյանական ավազակապետության կողմից սնուցված օլիգարխներն այդքան հեշտությամբ մեր երկիրը բաց կթողնեն Մարտի մեկի զոհերի արյամբ թաթախված իրենց մագիլներից: Այդ ո՞ր մեկը նրանցից չի երազում, որ համազգային Ձմեռ պապը Նոր տարվա օրերին լարի իր բարեգործական ուժերը, ինչի շնորհիվ ընտրություններին «կդրմփացնի» 50+1 ու կապահովի իրենց համար անիծյալ այս հեղափոխության վախճանը: Այնպես որ, պետք չէ մտածել, որ ընտրությունները հեշտ են լինելու: Ընտրություններով են որոշվելու հայկական հեղափոխության եզակիությունը, կենսունակությունն ու անշրջելիությունը: Հայ հեղափոխականները պետք է կարողանան պարտության մատնել օլիգարխիային՝ անեն այն, ինչը առ այսօր չի հաջողվել անել հետխորհրդային տարածքում և ոչ մեկին՝ ոչ մի թավշյա հեղափոխության արդյունքում: Մենք տեսանք, թե ինչպես վրացական հեղափոխությունը՝ ի դեմս Սաակաշվիլիի և նրա համախոհների, ի վերջո պարտվեց՝ խայտառակ ձևով հնազանդվելով օլիգարխ Իվանիշվիլիին:

Մենք տեսանք, թե ինչպես ուկրաինական մայդանը, որը տոգորված էր օլիգարխիայի տիրապետությունից ազատագրվելու տեսլականով, ի վերջո հնազանդվեց  «շոկոլադային արքա» Պորոշենկոյին: Վերջինս հետին պլան մղեց ժողովրդականություն վայելող մայդանականներին՝ Յարոշին, Յացենյուկին, Կլիչկոյին, Տիմոշենկոյին: Արդյոք մեզանում անգլիացիների հովանավորյալ հայտնի բիզնեսմեն-նախագահը նույնը չի՞ կարող անել: Ամեն դեպքում ինձ համար պարզ է, որ մեզանում օլիգարխիան ձգտելու է ընտրությունները տապալելու միջոցով տապալել հեղափոխությունը: Դա գիտակցելով՝ ես շուտով ձեռնամուխ եմ լինելու, ինչպես դա արեցի 2012 թվականի ընտրություններին, ընտրությունների օրինականությունը հանրության օժանդակությամբ վերահսկող Միասնական միջկուսակցական շտաբի ձևավորմանը: Հաշվի առնելով, որ երկիրն այսօր ունի ժողովրդի լիակատար վստահությունը վայելող ղեկավար, ես լիահույս եմ, որ կստանամ անհրաժեշտ օժանդակություն և քաղաքական աջակցություն, և կբացառվեն մեր աշխատանքը խոչընդոտելու սերժսարգսյանական ելուզակների փորձերը, որոնք, ավաղ, նախորդ տարիներին՝ 2012 թվականին, ՀՔՄ գրասենյակում Միասնական շտաբի գործունեությունը կազմակերպելուց հետո մեզ պատճառեցին մեծ վնասներ։

– Մյուս կողմից էլ՝ Հայաստանի հասարակությունը գտնվում է էյֆորիայի մեջ, և իշխանություններն ունեն ժողովրդի աջակցությունը, արդյոք դա թույլ կտա՞ ընտրություն կատարել ծրագրով և տվյալ ուժի գաղափարախոսությունից ելնելով։

– Շատ խորիմաստ հարց է: Բանն այն է, որ մեզ մոտ քաղաքական դաշտը 1999 թվականի հոկտեմբերի 27-ի գնդակահարություններից հետո փլուզվեց, իսկ հետո այդպես էլ չվերականգնվեց: Այսօր բոլորը ընդունում են, որ 1999 թվականի ԱԺ ընտրությունները մեր պատմության մեջ առ այսօր միակ խորհրդարանական ընտրություններն էին, որոնց պաշտոնապես հրապարակված արդյունքները լիովին բավարարեցին քաղաքացիներին՝ համապատասխանում էին մարդկանց իրական կամարտահայտությանն ու ցանկություններին: Բայց միայն քաղաքագետները կարող են արժևորել այն, որ այդ ընտրություններով ձևավորվեց քաղաքական իրական, ռեպրեզենտատիվ սպեկտր, որի բաղադրիչները՝ խորհրդարանական կուսակցություններն ու խմբակցությունները, արտացոլում էին այն ժամանակվա հայ հասարակության իրական պատկերը, ներկայացնում էին միասին բոլոր հիմնական սոցիալական խմբերի շահերն ու ակնկալիքները, գաղափարական նախասիրություններն ու մղումները. Սոցիալ-ցենտրիստական «Միասնություն» դաշինքին ձախից ընդդիմախոսում էր իր կշռով խորհրդարանում երկրորդը՝ Հայկոմկուսը, իսկ աջից՝ Վազգեն Մանուկյանի ղեկավարած ԱԺՄ-ն՝ լիբերալիզմի դիրքերից, իսկ Դաշնակցությունը՝ ազգայնական ընկերվարության դիրքերից: Բոլոր քաղաքական ուժերը՝ իրենց քաղաքական դեմքերով, մասնակցում էին խորհրդարանի ղեկավարման գործին՝ կազմակերպում ու ղեկավարում էին հանձնաժողովների աշխատանքները. կոմունիստները՝ սոցիալական և առողջապահության հանձնաժողովը, ԱԺՄ-ն՝ գիտության և կրթության հանձնաժողովը, Դաշնակցությունը՝ պաշտպանության ու ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովը, մյուս հանձնաժողովները՝ «Միասնություն»  դաշինքը: Դերերի այդ բաժանումը հաշվի էր առնում խորհրդարանական կուսակցությունների ծրագրային առաջնահերթություններն ու նախասիրությունները, ինչը ես, որպես «Միասնություն» դաշինքի քաղաքական խորհրդի անդամ, համարում էի և այսօր էլ եմ համարում շատ կարևոր նվաճում, որը անհրաժեշտ էր վերածել ավանդույթի: Մյուս կողմից՝ 24 պատգամավորից բաղկացած մեծահարուստների «Կայունություն» խումբը «Միասնություն» դաշինքի քաղխորհրդի նիստում իմ առաջարկությամբ որևէ հանձնաժողովի ղեկավարության չարժանացավ այն պարզ պատճառով, որ ձևավորվել էր ապագաղափարական հողի վրա՝ տվյալ պատգամավորների բիզնես-հետաքրքրությունների հենքով: Ի՞նչ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ից հետո: Մեծահարուստները ստացան պաշտոններ ու դարձան օլիգարխ, իսկ հետո ներխուժեցին և ավերեցին քաղաքական դաշտը: Նրանք տիրացան ԶԼՄ-ներին և փաստորեն բոլոր հեռուստաալիքներին, որոնք շուտով դուրս մղեցին եթերից լուրջ քաղաքագիտական բանավեճերը, քննարկումները և փոխարինեցին դրանք երգ ու պարով, ինչպես նաև տվյալ ալիքների տերերի բարեգործական ու քաղաքական փիարով կամ քարոզչությամբ: Մականունավոր օլիգարխները, ջեբկիրական  անցյալով նորահայտ ժան-վոլժանները ոչ միայն տիրացան հեռուստաալիքներին, ինքնահռչակվեցին  մեծ բարեգործներ, քաղաքագետներ, հասարակական գործիչներ, այլ նաև ղարաբաղյան կլանի դաբրոյով բացեցին կուսակցություններ: Դրանց անունները չտամ՝ Դուք շատ լավ գիտեք: Իրականում դրանք կուսակցություններ չէին, քանզի չունեին գաղափարախոսություն, չունեին սոցիալական կայուն հենք: Գաղափարախոսության փոխարեն հասարակությանն առաջարկվեց էժանագին փիար՝ հեռուստապրոպագանդա: Այդպիսով գաղափարախոսությունը մեր իրականության մեջ լիովին փոխարինվեց օլիգարխների կողմից պատվիրվող հեռուստափիարով: Ի վերջո, Սերժ Սարգսյանի՝ որպես երկրի գլխավոր օլիգարխի ջանքերով այդ ազգային փիարը կենտրոնացվեց Բաղրամյան 26-ի հայտնի ստորաբաժանումների ձեռքում:

Քաղաքական կյանքի այս աղճատումն ու վերածումը էժանագին կրկեսի որպես հետևանք ունեցավ նաև քաղաքական դաշտում ձախակողմյան հատվածի փաստացի ոչնչացումը: Եվ դա՝ Հայաստանում խորացող ու զանգվածային աղքատացման և աննախադեպ սոցիալական բևեռացման պայմաններում: Եվ դա այն դեպքում, որ վերջին տարիներին աշխարհում ձախակողմյան քաղաքական հոսանքները գնալով թափ են հավաքում: ԱՄՆ վերջին նախագահական ընտրությունների ամենամեծ սենսացիան ոչ թե Թրամփի հաղթանակն էր, այլ, իմ կարծիքով, Բարրի Սանդերսի սոցիալիստական պլատֆորմը և այդ պլատֆորմին ԱՄՆ-ի ուսանողության բուռն աջակցությունը: Գաղափարական հողի վրա քաղաքական դիրքորոշումների հստակեցման փոխարեն՝ սերունդների միջև արհեստական հակասությունների փնտրտուքը մեզանում ավելի է ընդգծում Ամերիկայում դրսևորված այդ ներդաշնակությունը համարյա 80-ամյա Սանդերսի և 20-30-ամյա նրա հետևորդների միջև: Եվ այդ ներդաշնակության պատճառն այն է, որ նրանց համար առաջնահերթ են ոչ թե տարիքային, սեռական, ունեցվածքային կամ էլի ինչ-որ այլ կարգի ընդհանրություններ, այլ գաղափարական ընդհանրությունը. ի՞նչը կարող է ահելին ու ջահելին միմիանց կապել, եթե ոչ՝ գաղափարախոսությունը: Մեզանում այսօր դրսևորվող հիվանդագին այնպիսի երևույթները, ինչպիսիք են հակասությունները սերունդների, ղարաբաղցիների ու հայաստանցիների, արևմտամետների ու ռուսամետների, ռաբիսների ու փառչակների միջև, պայմանավորված են ընդհանուր ազգային գաղափարախոսության բացակայությամբ: Պետք է լինի ժամանակակից ազգային գաղափարախոսություն կամ ծրագիր, որպեսզի դրա ծիրի մեջ հնարավոր լինի նաև կուսակցական գաղափարաբանությունների ձևավորումը: Միայն դեդուկտիվ մեթոդաբանությամբ՝ ընդհանուրից ելնելով, հնարավոր է ձևավորել կուսակցական ծրագրեր: Իսկ այդ ընդհանուրի՝ ազգային ծրագրի ձևավորումն իմաստուններից բաղկացած ազգային ղեկավարության գործն է: Գուցե այս անգամ՝ փառք Աստծու, Սերժը էլ չի խանգարի, Միասնական շտաբի ստեղծման միջոցով քայլ կանենք ազգային գաղափարախոսության և ազգային ծրագրի մշակման ուղղությամբ ու դրա հիման վրա կնպաստենք Ազգային ժողովում ռեպրեզենտատիվ քաղաքական ներկապնակի ձևավորմանը: Եվ ուրեմն՝ քայլ անենք, մշակենք ժամանակակից ազգային ծրագիր։

– Իշխանության վերջին բացահայտումների, ձերբակալությունների ֆոնին մամուլում պարբերաբար շրջանառվում է Հոկտեմբերի 27-ը բացահայտելու անհրաժեշտությունը։ Նոր իշխանությունները կգնա՞ն դրան, որտեղի՞ց սկսել։

– Եթե Դուք նայեք երկրորդ գումարման Ազգային ժողովի նյութերը, որոնք հրապարակված են և կան նաև ինտերնետում, ապա կտեսնեք, որ ես «Միասնություն» դաշինքի քաղխորհրդի՝ հրաշքով ողջ մնացած չորս անդամներից մեկն էի, և նրանցից միակն եմ, ով, չնայած բիրտ ճնշումներին, այս ամբողջ ժամանակաշրջանում առ այսօր շարունակում է ակտիվ հրապարակային քաղաքական գործունեությունը: Հետևապես հենց ինձ վրա է ընկնում այսօր՝ իշխանափոխությունից հետո, կազմակերպիչների մասով այդ հրեշավոր հանցագործության բացահայտման նպատակը հետապնդելու պատասխանատվությունը: Ես դա գիտակցում եմ ՝ պարտավոր եմ պարտքս կատարել զոհված ընկերներիս հիշատակի առջև: Դրա համար՝ որպես 1999 թվականի հոկտեմբերի 27-ի չարաբաստիկ օրը պատանդ վերցված տուժող, որպես ՀԺԿ նախագահ Կարեն Դեմիրճյանի տեղակալ, որպես քաղաքական առումով ամենամեծ կորուստներ կրած ազգային գործիչ, ես շուտով պաշտոնապես դիմելու եմ ՀՀ գլխավոր դատախազին՝ առաջարկելով նոր պայմաններում վերսկսել հանցագործության կազմակերպիչների մասով գործի քննությունը: Համոզված եմ, որ նոր պայմաններում այդ քննությունը հնարավորություն կտա հասնելու հանցագործության կազմակերպիչների բացահայտմանն ու դատապարտմանը դատարանի արդար որոշումով: Չեմ կարծում, որ մինչև քննության վերսկսումը ճիշտ կլինի այս հարցի շուրջ ծավալվել: Քսան տարի հասարակությունը սպասել է Հոկտեմբերի 27-ի արյունը մեր պետության ճակատից մաքրելու հնարավորությանը՝ կարող է համբերել ևս մի քանի օր: Ամենակարևորն այն է, որ այսօր հասարակությունը հասկանում է, որ հենց 1999 թվականի հոկտեմբերի 27-ի սպանությունների պատճառով Հայաստանը դրանից քսան տարի անց հայտնվեց հեղափոխական ցնցումների հորձանուտում և չի կարողանա այդ հորձանուտից դորս պրծնել մինչև այս կարևորագույն գործով չիրականանա արդարադատությունը…

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հեռանում է Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալի պաշտոնից։ Շատ էր խոսվում, որ Կարեն Կարապետյանը եղել է Հայաստանի պետական կառավարման համակարգ իջեցված ռուսական «դեսանտ», մենք կարո՞ղ ենք արձանագրել, որ ռուսական որոշ պլաններ Հայաստանում ձախողվել են, և նրա հեռանալը դրանով է պայմանավորված։

– Մոսկվան բոլոր հիմքերն ունի դժգոհ լինելու ոչ միայն Կարեն Կարապետյանից, այլև առաջին հերթին վերջինիս խամաճիկի դերում օգտագործած և, ռուս մի շարք հայտնի վերլուծաբանների կարծիքով, իշխանությունը Հայաստանում գիտակցված եղանակով «արևմտյան գործակալական ցանցին» փոխանցած Սերժ Սարգսյանից: Պետք է հասկանալ, որ Կրեմլը դեռ երկար ժամանակ ուշքի չի գա այն շոկից, որում հայտնվեց, երբ ավազի վրա կառուցված դղյակի նման փլուզվեց ու փոշիացավ բազում տարիների պատմություն ունեցող զորիբալայանական քարոզն այն մասին, թե Հայաստանում 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո իշխանությանն ամբողջությամբ տիրացած ղարաբաղյան կլանն ունակ է պինդ պահել իշխանության ղեկը և մշտապես երաշխավորել ռուսական շահերի ապահովություը: Ձգտելով վարչապետի աթոռին նստեցնելԿարեն Կարապետյանին՝ քաղաքականությունից հեռու այդ տնտեսական գործչին, Մոսկվան ճարահատյալ փորձ էր անում իշխանությունը ղարաբաղյան կլանի ձեռքերում պահելու ուղղությամբ: Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի համատեղ ջանքերով այդ փորձը տապալվեց: Տապալվեց, որովհետև «դոն Սերժիոն» չէր ցանկանում իշխանության ղեկը և ղարաբաղյան կլանի պարագլխի թագը հանձնել մեկ ուրիշին, իսկ Նիկոլ Փաշինյանը քաղաքական գրոսմայստերի հմտությամբ օգտագործեց «ղարաբաղյան զույգի» հակասական ձգտումները՝ ղարաբաղյան կլանին իշխանությունից հեռացնելու և իշխանությունը վերցնելու նպատակով: Մոսկվայի համար, իհարկե, տհաճ էր, որ Պուտինն իր ինագուրացիայից առաջ ստիպված էր մեկ ամսվա ընթացքում շնորհավորել ու քաջալերել միևնույն երկրի երեք տարբեր վարչապետերի՝ այն էլ դաշնակից պետության, որից երբեք ռուսներն անակնկալներ չեն սպասել, և որին միշտ Ռուսաստանում ընդունված էր համարել հուսալի «ֆորպոստ»: Այդուհանդերձ, ոչ թե դա էր ռուսների համար ամենատհաճը, այլ այն, որ Ռուսաստանում ապրող բազմամիլիոնանոց հայ համայնքի ճնշող մեծամասնությունը չկիսեց Պուտինի նախասիրությունները, չարժևորեց իրենց նախագահի հեռախոսազանգը Կարեն Կարապետյանին և վերջինիս քաջալերելու քայլը, ոչ թե պաշտպանեց Մոսկվայից Երևան տեղափոխված և վարչապետի աթոռը զբաղեցրած ռուսաստանահային, այլ բացահայտորեն համակրում ու աջակցում էր Նիկոլ Փաշինյանին, որին ռուսաստանյան լրատվամիջոցներն այդ նույն ժամանակ պիտակավորում էին որպես Ռուսաստանի հետ ընդհանուր ինտեգրացիոն ծրագրերին Հայաստանի մասնակցության հակառակորդի և նույնիսկ մոլի ռուսատյացի: Այդ պայմաններում եթե չհնչեին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որ ինքը ոչ միայն մտադիր է պահպանել հայ-ռուսական սերտ համագործակցության ներկայիս մակարդակը, այլև մտադիր է էլ ավելի զարգացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ բոլոր ձևաչափերով և բոլոր ոլորտներում, ապա մարկովներին և շևչենկոներին կհաջողվեր Ռուսաստանի հայերին ներկայացնել որպես «հինգերորդ շարասյուն» և նույնիսկ «ռուսական շահերին վնասող դավաճաններ»: Մանավանդ այն իրավիճակում, երբ ռուսաստանյան հակահամակարգային ընդդիմությունը վկայակոչում էր իշխող ռեժիմից ձերբազատվելու հայերի հաջողված փորձը և Պուտինին տապալելու նպատակով այդ փորձն օգտագործելու կոչեր հնչեցնում: Իսկ պատկերացրեք՝ ի՜նչ ահավոր իրավիճակ կարող է ստեղծվել ռուսական մեգապոլիսներում, որտեղ մետրոն բաղկացած է ոչ թե տասը, այլ տասնյակ և նույնիսկ թվով հարյուրից անցնող կայարաններից, որտեղ մետրոյի գնացքները բաղկացած են ոչ թե երկու կամ երեք վագոններից, այլ տասնյակ վագոններից, եթե հանկարծ բազմամիլիոնանոց ռուսաստանյան ուսանողությունը մի գեղեցիկ օր որոշի հայավարի կաթվածահար անել մետրոյի աշխատանքը՝ պառկելով վագոնների դռների արանքում: Միջուկային զենքին տիրապետող երկրում կստեղծվի մի սարսափելի քաոս, և պատահական չէ, որ հայաստանյան թավշյա հեղափոխության օրերին, երբ երիտասարդությունը պարալիզացրել էր երևանյան մետրոյի և տրանսպորտի այլ միջոցների աշխատանքը, Մոսկվայում ոստիկանությունը խիստ վերահսկողություն էր իրականացնում մետրոպոլիտենի բոլոր կայարաններում և կայարանների մուտքերի մոտ: Հայաստանում առաջին անգամ և Պուտինի ինագուրացիայի նախօրեին փորձարկվել էին փողոցաին պայքարի նոր և մինչ այդ ոչ մի տեղ դեռ չկիրառված մեթոդներ: Մոսկվան ոչ միայն արցունքներին, այլ նաև բարի մտադրություններին չի հավատում, և հենց այդ պատճառով էր Սոչիում Պուտինը Փաշինյանին ակնարկում, որ Հայաստանը միշտ կարող է հրաժարվել ռուսաստանյան ռազմական բազայից և ռուս սահմանապահների օգնությունից, իսկ Լեոնիդ Կալաշնիկովը հետաքրքրվում էր, թե Նիկոլն արդյոք մտադիր չէ՞ արտահանել հայկական հեղափոխությունը Հայաստանի սահմաններից դուրս: Ռուսների մտահոգությունները հասկանալի են և պայմանավորված են ոչ վաղ անցյալի հուշերով: Նրանք չեն մոռացել, թե ինչպես նախկին Խորհրդային Միությունում հենց Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում սկսվեցին առաջին բազմահազարանոց ցույցերը, հացադուլներն ու գործադուլները, որոնք հետագայում կրկնօրինակվեցին ամենուրեք՝ Բալթյան երկրներից մինչև Մոլդովա, Ռուսաստանից մինչև միջինասիական հանրապետություններ՝ բերելով ի վերջո հսկա կայսրության փլուզման: Հիմա Մոսկվայում զգուշանում են, որ պատմությունը կարող է կրկնվել՝ այս անգամ բերելով բուն Ռուսաստանի փլուզման: Ինչպես իրենք՝ ռուսներն են ասում՝ վախի աչքերը մեծ են, իսկ ինչ վերաբերում է հայերիս, ապա մենք մտահոգվելու շատ ավելի լուրջ պատճառներ ունենք. աշխարհի տարբեր մասերում կան շրջանակներ, որոնք անհանգստացած են մեր երիտասարդության զարթոնքից և ձգտում են մեր տարածաշրջանում լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսումը հրահրելու միջոցով հասնել հայ երիտասարդության հեղափոխական էներգիայի պարպմանը: Մեզանից դեռ շատ ջանքեր կպահանջվեն նրանց ապացուցելու համար, որ մեր հեղափոխությունը իրենց ներքին կայունությանը դեմ չէ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում