Friday, 29 03 2024
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ

«Հանգստացնող դեղեր խմեք». «Ալավերդցի Վահագից» կաշառք վերցնելու համար մեղադրվող Թաթուլ Շուշանյանը ազատ արձակվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող նստավայրում դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ շարունակվեց Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ, արդարադատության գնդապետի կոչում ունեցող Թաթուլ Շուշանյանի, նույն վարչության ՀԿԳ նախկին քննիչներ Արտակ Հովհաննիսյանի ու Արայիկ Ներսիսյանի գործով հերթական դատական նիստը:

Երեք ամբաստանյալներից կալանքի տակ է միայն Թաթուլ Շուշանյանը: Նախորդ նիստերից մեկում Թաթուլ Շուշանյանին ազատ արձակելու համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել ԲՀԿ-ական 6 պատգամավոր, սակայն դատարանը մերժել էր պատգամավորների անձնական երաշխավորությամբ Թաթուլ Շուշանյանին ազատ արձակելու միջնորդությունները:

Դատարանը վկաների հարցաքննության փուլում է, որն ընդհատվել է. պաշտպանական կողմը ևս մեկ անգամ ներկայացրել է Թաթուլ Շուշանյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու, անձնական երաշխավորությամբ նրան ազատ արձակելու վերաբերյալ միջնորդություն:

Անձնական երաշխավորություն էին ներկայացել ԱԺ ԲՀԿ խմբակցության երկու պատգամավոր՝ Գևորգ Պետրոսյանն ու Արտյոմ Ծառուկյանը, ովքեր երկրորդ անգամ էին պատրաստակամություն հայտնում անձնական երաշխավորություն ստանձնել Թաթուլ Շուշանյանին կալանքից ազատ արձակելու համար:

Հիշեցնենք՝ նախկինում իրավապահ բարձր պաշտոն զբաղեցրած Թաթուլ Շուշանյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով և 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նախկին ՀԿԳ քննիչ Արտակ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով և 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ նախկին ՀԿԳ քննիչ Արայիկ Ներսիսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ Թաթուլ Շուշանյանը, զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի պաշտոնը, քրեական աշխարհում ճանաչված «Ալավերդցի Վահագի», ինչպես նաև Վլադիմիր Դավթյանի օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, ինչպես նաև անգործություն դրսևորելու համար «Ալավերդցի Վահագից»՝ Վահագն Աբգարյանից պահանջել ու անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք, ինչպես նաև չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները:

Ըստ մեղադրանքի՝ ՀԿԳ նախկին քննիչներ Արտակ Հովհաննիսյանն ու Արայիկ Ներսիսյանը նույնպես չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, իսկ Արտակ Հովհաննիսյանը, ըստ մեղադրանքի, նաև խոշոր չափերի՝ 500 դոլար կաշառք է վերցրել:

Գործի նախապատմությունը հետևյալն է՝ 2017 թվականի հունիսի 13-ին, ժամը 12-ն անց 10 րոպեին Վլադիմիր Դավթյանը Ալավերդու Թումանյան 20 հասցեում գտնվող ծաղկի խանութից «Մակարով» ատրճանակով կրակել ու սպանել է փողոցում գտնվող Կամո Փիրուզյանին: Վլադիմիր Դավթյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության ու ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով:

Գործի քննության ընթացքում ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությունը վարույթն իրականացնող մարմնին գրավոր տեղեկացրել է, որ ձեռք բերված օպերատիվ տվյալների համաձայն՝ Կամո Փիրուզյանի սպանությունը ոչ թե սպանողի ու սպանվածի անձնական թշնամության արդյունք է, այլ՝ կազմակերպված է եղել «Ալավերդցի Վահագի» կողմից՝ մի շարք այլ անձանց օժանդակությամբ, այսինքն՝ պատվերով սպանություն է:

Ըստ մեղադրանքի՝ հիշյալ գործի քննության ընթացքում էլ ներկա քրեական գործով ամբաստանյալներ Թաթուլ Շուշանյանը, ով անձնական հանդիպումներ ու զրույցներ է ունեցել «Ալավերդցի Վահագի» հետ, ինչպես նաև նրա անմիջական ենթականեր՝ տվյալ վարչության ՀԿԳ քննիչներ Արտակ Հովհաննիսյանն ու Արայիկ Ներսիսյանը, անձնական շահագրգռվածություններ ունենալով, չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները:

Դատական նախորդ նիստում Թաթուլ Շուշանյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը միջնորդություն էր ներկայացրել Թաթուլ Շուշանյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու, երկու պատգամավորների անձնական երաշխավորությամբ Շուշանյանին ազատ արձակելու վերաբերյալ:

Դատական այս նիստը նշանակված ժամից բավական ուշացումով սկսվեց տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանի, ապա ԱԺ երկու պատգամավորների՝ Գևորգ Պետրոսյանի ու Արտյոմ Ծառուկյանի ուշացման պատճառով:

Մեղադրող դատախազ Հ. Պետրոսյանը շատ կարճ առարկեց Հայկ Ալումյանի ներկայացրած միջնորդության դեմ՝ ասելով. «Պարոն Գևորգ Պետրոսյանը մեր բոլորի սիրած դասախոսն է եղել, բայց կալանավորումից բացի այլ խափանման միջոցը չի կարող ապահովել ամբաստանյալ Թաթուլ Շուշանյանի պատշաճ վարքագիծը»:

Պաշտպան Հայկ Ալումյանի միջնորդության դեմ ավելի երկար առարկություն ներկայացրեց տուժողի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը՝ ասելով, թե չէր սպասում նման միջնորդության, քանի որ դատարանն արդեն մեկ անգամ մերժել է պաշտպանական կողմի համանման միջնորդությունը, և այդ մերժումից մինչև այժմ «ոչինչ չի փոխվել»:

Լ. Սահակյանն ասաց, թե պատահական չէ, որ պաշտպանական կողմի միջնորդության մեջ շեշտը դրված է ողջամիտ ժամկետի խախտման վրա՝ խոսքը ոչ թե դատական քննության, այլ կալանքի տակ գտնվելու ողջամիտ ժամկետին է վերաբերում:

Նման հիմքով միջնորդությունը հիմնավորելիս ամբաստանյալ Թաթուլ Շուշանյանի ելույթը Լ. Սահակյանն անվանեց «տարօրինակ», քանի որ ամբաստանյալն ասել է, թե իրեն մեղավոր չի ճանաչում, իրեն մեղադրելու հիմքերը բացակայում են, նա ներկայացրել է նաև իր «բնութագիրը»: Լուսինե Սահակյանն ասաց, թե Թաթուլ Շուշանյանն իր «բնութագիրը» ներկայացնելիս «մոռացել է նշել»՝ ե՞րբ է ծանոթացել Վահագն Աբգարյանի՝ Ալավերդցի Վահագի, «ածական անուն ունեցող» այլ անձանց հետ, որոնց անունները տուժողի ներկայացուցիչը չթվարկեց, «մոռացել է նշել», որ Ալավերդցի Վահագի ընկերներին վաղաժամկետ ազատելու խնդիր էր լուծվում, ինչի վերաբերյալ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում կա, Աղվան Հովսեփյանի «թվաբանության հետ կապված» խնդիր էր լուծվում, մեկ այլ տեղակալի հազար դոլար կաշառքի հարց էր քննարկվում…»:

Լուսինե Սահակյանը նշեց, թե ինքն էլ, որպես պաշտպան, այն կարծիքին է, որ անձին կալանքի տակ պահելու ժամանակը պետք է սահմանափակ լինի, սակայն ՀՀ-ում այդ հարցը լուծված չէ, Եվրոպական դատարանն էլ պարտադիր չի համարում կալանքի տակ պահման ժամկետի սահմանափակումը, քանի որ պաշտպանական կողմը պարբերաբար հնարավորություն ունի դատարանում բարձրացնելու խափանման միջոցի փոփոխման հարցը:

Լուսինե Սահակյանն ասաց՝ շատ ցավում եմ, որ անձնական երաշխավորության դիմումներ են ներկայացվել Թաթուլ Շուշանյանի խափանման միջոցի հետ կապված, առավել ևս՝ նկատի ունենալով դրանց բովանդակությունը: Լ. Սահակյանը մեջբերեց դիմումներից մեկը, որում երաշխավոր պատգամավորը նշել էր, թե Թաթուլ Շուշանյանը երկու անգամ ազատ է արձակվել կալանքից ու չի խոչընդոտել գործի քննությանը, ուղղակի կամ անուղղակի կերպով չի փորձել ազդեցություն ունենալ գործով անցնող անձանց վրա, չի դրսևորել հակահասարակական վարքագիծ, ներկայումս դատարանում հարցաքննվել են երեք վկաներ, որոնք Շուշանյանի դեմ ցուցմունք չեն տվել… Լ. Սահակյանը տարակուսեց՝ եթե դիմումները գրել են ԱԺ պատգամավորները, ոչ թե դատական քննությանը մասնակից անձ, ապա որտեղի՞ց գիտեն՝ ազդե՞լ, թե՞ չի ազդել Շուշանյանը գործով անցնող որևէ անձի վրա, կամ դատարանում ցուցմունք տված վկաները Շուշանյանի դեմ ցուցմունք տվե՞լ են, թե՞ ոչ… Ըստ Լ. Սահակյանի՝ ԱԺ պատգամավորները դժվար թե քրեական գործի նյութերին այնչափ ծանոթ լինեին, որ համադրեին վկաների նախաքննական ու դատաքննական ցուցմունքները, իմանային՝ դրանցից որո՞նք են վերաբերելի Շուշանյանին առաջադրված մեղադրանքին, որոնք՝ ոչ:

Լուսինե Սահակյանն ընդգծեց՝ անձնական երաշխավորություն տվող պատգամավորները պետք է լինեն վստահություն վայելող անձինք, որոնք իրենց խոսքով ու գումարով երաշխավորում են կալանքից ազատվողի պատշաճ վարքագիծը: Նա դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ անձնական երաշխավորության դիմումներին կցված անդորրագրերին ոչ թե տվյալ պատգամավորների, այլ՝ Թաթուլ Շուշանյանի եղբոր ստորագրությունն է, այսինքն՝ 500 հազարական դրամները մուծել են ոչ թե պատգամավորները, այլ Շուշանյանի եղբայրը. «Նման միջնորդությունները չեն կարող քննարկվել՝ երբ գումարը մուծվել է ոչ թե երաշխավորողների, այլ ուրիշ անձի կողմից»,- ասաց Լ. Սահակյանը և ընդգծեց, որ տվյալ պատգամավորները տվյալ դեպքում իր համար վստահելի անձինք չեն, քանի որ նրանք պիտի իրե՛նց գումարները վճարեին, ոչ թե մուծում կատարվեր Շուշանյանի եղբոր միջոցներից:

Լուսինե Սահակյանն ընդգծեց՝ դատարանը վերջերս արդեն մերժել է պաշտպանական կողմի համանման միջնորդությունը, պատճառաբանել է մերժումը, իսկ մերժման պահից մինչ այժմ ոչինչ չի փոխվել: Ըստ Լ. Սահակյանի՝ օրենքի կոպիտ խախտում կլինի, եթե դատարանն այս անգամ բավարարի ներկայացված միջնորդությունը:

Նախագահող դատավորը ԱԺ ԲՀԿ պատգամավորներ Գևորգ Պետրոսյանին ու Արտյոմ Ծառուկյանին պարզաբանեց Թաթուլ Շուշանյանին առաջադրված մեղադրանքի էությունը, ինչպես նաև անձնական երաշխավորների պարտավորությունները, այդ պարտավորությունները չարամտորեն չկատարելու դեպքում առկա քրեական պատասխանատվությունը, որով նախատեսվում է տուգանք կամ առավելագույնը՝ 2 տարի ազատազրկում:

Պատգամավորները պնդեցին իրենց ներկայացրած անձնական երաշխավորությունները:

Հայտարարությամբ հանդես եկավ Թաթուլ Շուշանյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը՝ նշելով իր անհամաձայնությունը Լ. Սահակյանի այն դիտարկմանը, թե նախորդ միջնորդությունից մինչև այժմ «ոչինչ չի փոխվել»: Հ. Ալումյանն ասաց՝ անցել է 3 ամիս, ընթանում է դատական քննություն, ուրեմն՝ բան է փոխվել, չէր կարող չփոխվել: Հ. Ալումյանն ընդգծեց՝ Եվրոպական դատարանը անձին կալանքի տակ պահելու հարցի հետ կապված՝ նշել է, որ վարույթն իրականացնող մարմինը այդ դեպքում «առանձնահատուկ ջանասիրություն» պիտի դրսևորի, մինչդեռ տվյալ գործի քննության ընթացքում «առանձնահատուկ ջանասիրություն» ակնհայտորեն չի դրսևորվում, մինչ այժմ ընդամենը երեք վկա է հարցաքննվել: Ճիշտ է՝ նիստերի հետաձգումների օբյեկտիվ պատճառներ կարող են լինել, բայց դրանք չեն կարող հանգեցնել կալանքի տակ գտնվողի՝ Թաթուլ Շուշանյանի վիճակի վատթարացմանը: Եվրոպական դատարանը խնդիր չի տեսնում այն առումով, որ պաշտպանական կողմը կարող է կալանքի տակ գտնվողի խափանման միջոցը փոխելու հարցը պարբերաբար բարձրացնել դատական քննության ընթացքում:

Այն հարցին, թե պատգամավորները ինչպե՞ս են տեղեկացել՝ դատարանը քանի՞ վկայի է հարցաքննել, վերջիններս ի՞նչ ցուցմունքներ են տվել՝ Հ. Ալումյանը պատասխանեց, թե պաշտպանական կողմը ձայնագրում է նիստի ընթացքը, և պատգամավորները կարող են տեղյակ լինել դատական նիստերի ընթացքին:

Հայկ Ալումյանը շեշտեց՝ եթե 500 հազարական դրամները մուծելու անդորրագրերը ստորագրված են այլ անձի կողմից, չի նշանակում, որ այդ անձը պատգամավորների գումարները չի մուծել, պատգամավորները ժամանակ չեն ունեցել, մուծումը կատարել է այլ անձ: Հ. Ալումյանն ասաց՝ պատգամավորը հերիք չի՝ իր գրպանից է մուծում, մի հատ էլ պիտի անձամբ բանկ գնա ու մուծո՞ւմ կատարի, և ո՞վ է ասել, որ այդ գումարները պարտադիր պիտի մուծվեին մինչև դատական նիստը…

ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը փորձեց իր խոսքն ասել՝ նշելով, թե օրենքով՝ անձնական երաշխավորը երաշխավորում է իր խոսքով ու գումարով, հետևաբար ինքն իրավունք ունի ելույթ ունենալ դատարանում: Նախագահողը խոսքի իրավունք չտվեց պատգամավորին՝ պարզաբանելով, որ անձնական երաշխավորի խոսքը սահմանափակվում է միայն երաշխավորություն տալով:

Տուժողի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը հայտարարեց՝ ԱԺ պատգամավորը միգուցե մշտապես այդ խախտումը թույլ է տալիս, որովհետև չի՞ տիրապետում օրենսդրությանը:

Այս միտքը հուզում և ալեկոծում առաջացրեց դահլիճում: Մի տղամարդ Լուսինե Սահակյանին ասաց, որ Գևորգ Պետրոսյանը նրա նման հազար հոգու դաս է տալիս: Դատարանը կարգը խանգարած տղամարդուն դահլիճից դուրս հրավիրեց, բայց մթնոլորտը գնալով թեժացավ:

ԱԺ պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը Լուսինե Սահակյանին ասաց. «Հանգստացնող դեղեր խմեք»:

Լուսինե Սահակյանն իր վրդովմունքը հայտնեց պատգամավորի այդ արտահայտության վերաբերյալ, ասաց, որ այն անթույլատրելի է, պահանջեց, որ դատարանը սանկցիա կիրառի պատգամավորի նկատմամբ: Նախագահողն ասաց, թե նման արտահայտություն չի լսել: Պատգամավոր Արտյոմ Ծառուկյանն ընդունեց. «Ասել եմ, ասել եմ, ես սովորություն չունեմ ստելու…»:

Լուսինե Սահակյանը շարունակեց բարձրացնել պատգամավորի նկատմամբ սանկցիա կիրառելու հարցը: Այնուհետև Լ. Սահակյանը նշեց, որ դատարանի մեծ ծանրաբեռնվածության պայմաններում այս գործով համարյա ամեն շաբաթ նիստեր են անցկացվում, նիստերի մի մասը հետաձգվում է պաշտպանական կողմի չներկայանալու պատճառով, հետո էլ դժգոհում են, թե քննությունը ողջամիտ ժամկետներում չի ընթանում: Գործի քննությունը, ըստ Լ. Սահակյանի, առաջ չի գնում, քանի որ «անընդհատ խափանման միջոցի հարց է քննվում»:

Վերջում հայտարարությամբ հանդես եկավ Հայկ Ալումյանը՝ ասելով, թե առարկում է դատարանի գործողությունների դեմ, քանի որ դատարանը «թույլ է տալիս Լուսինե Սահակյանին այնպիսի արտահայտություններ կիրառել, որոնք ակնհայտ միտված են երաշխավորների արձագանքը ստանալուն, և տպավորություն է ստեղծվում, թե երաշխավորները խանգարում են նիստի ընթացքը»:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Որոշ ժամանակ անց դատարանը հրապարակեց կայացրած որոշումը:

Պաշտպան Հայկ Ալումյանի միջնորդությունը բավարարվեց:

Թաթուլ Շուշանյանը ԱԺ ԲՀԿ-ական երկու պատգամավորների անձնական երաշխավորությամբ կալանքից ազատ արձակվեց հենց դատարանի դահլիճում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում