Thursday, 28 03 2024
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ

Եվրամիությունը և ԱՄՆ-ը որոշեցին օգնել Հայաստանին, իսկ Մոսկվան աջակցելու փոխարեն բարձրացնում է գազի գինը

Այն բանից հետո, երբ կորոնավիրուսի պանդեմիան կաթվածահար արեց ամբողջ Եվրոպան՝ ծանր վիճակի մեջ դնելով նախ Իտալիային, հետո նաև այլ առաջատար երկրների՝ Իսպանիա, Ֆրանսիա, Գերմանիա, միջազգային քաղաքական դիսկուրսում ակտիվացան խոսակցությունները Եվրամիության պառակտման, հասունացող նոր ճգնաժամի, միմյանց չօգնելու և այլ խնդիրների մասին: Միտքն այն է, որ կորոնավիրուսի ճգնաժամը ծանր հարված է հասցրել հատկապես բաց, զարգացած երկրներին, որոնք երկար տարիներ օրինակելի են եղել իրենց մոդելով ամբողջ աշխարհի համար, և հնարավոր է, որ նոր իրողությունները հետկորոնավիրուսային աշխարհում թուլացնեն գլոբալիզացման և ինտեգրման գործընթացները: Այս խոսակցությունները հասան նաև Հայաստան՝ տեղ գտնելով քաղաքական հռետորաբանության մեջ: ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նամակով դիմել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բարձրագույն մարմնին՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդին՝ նշելով, թե «գլոբալիզմի գաղափարները, համընդհանուր լուծում գտնելու հնարավորությունը լուրջ հարվածի տակ են այսպես կոչված՝ զարգացած երկրներում», իսկ Եվրամիությունը «սկսել է փակվել և մասնատվել «յուրաքանչյուրն իր համար» սկզբունքով՝ հիվանդության տարածման տեմպերից ավելի արագ»:

Շատ փորձագետներ, սակայն, համաձայն չեն այս տեսակետին ու չափազանցված են համարում նման գնահատականները: Միջազգայնագետ Վիգեն Չետերյանը ավելի օբյեկտիվ է նայում հարցին՝ ասելով, որ նախ՝ Եվրամիության հիմքում ֆինանսական համագործակցությունն է, և երկրորդն էլ՝ եվրոպական երկրները պարզապես չունեին համաձայնագրեր այն մասին, թե ի՞նչ քաղաքականություն պիտի վարեն համաճարակների պայմաններում:

Մյուսներն էլ փաստում են, որ եվրոպական համերաշխության էլեմենտներն արդեն սկսել են ակտիվանալ: Ինչպես Եվրոնյուզն է հաղորդում՝ Գերմանիան ընդունում է COVID-19-ով վարակված հիվանդների Իտալիայից և Ֆրանսիայից, իսկ Գերմանիայի Դաշնային Հանրապետության ղեկավարությունը հայտարարել է, որ համերաշխությունը, միասնությունը և փոխօգնությունը Եվրամիության շրջանակներում չպետք է դառնան կորոնավիրուսի նոր զոհերը:

https://www.1in.am/assets/uploads/2016/10/Untitled-4-16.jpg

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, եվրոպագետ Ստեփան Գրիգորյանը:

– Պարոն Գրիգորյան, երևի գաղտնիք չէ, որ Մարուքյանի և իր թիմակիցների հիմնած կուսակցության հիմնական գաղափարներից ու առաջնահերթություններից մեկը եղել է Հայաստանը եվրոպական մոդելի երկիր դարձնելը և ԵՄ լիիրավ անդամակցությանը հասնելը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ նամակը, ինչո՞վ կբացատրեք նման կտրուկ շրջադարձը դեպի Մոսկվա:

– Դժվարանում եմ ասել՝ ինչի՞ հետ է կապված այս դիմումը և ի՞նչ նպատակ ունի: Ավելի լավ կլինի Էդմոն Մարուքյանին հարցնել: Ես ասեմ իմ կարծիքը Եվրասիական տնտեսական միության մասին: Ինչպես նախկինում եմ ասել՝ այսօր էլ կրկնում եմ, որ ԵԱՏՄ-ն ստեղծված չէ համագործակցելու կամ Հայաստանի, Ղազախստանի, մյուս անդամների տնտեսությունը զարգացնելու համար: Ռուսաստանն այս կառույցը ստեղծեց միայն մեկ բանի համար՝ ստրկական վիճակում պահելու, վերահսկողության տակ պահելու մեզ: Ուրեմն նրանց նման դիմումներ գրելը՝ ինչ-որ տարբեր մտքերով, խնդրանքներով, ես տեղին չեմ համարում: Այդ դիմումն անիմաստ է, քանի որ ԵԱՏՄ-ն չէր ստեղծվել ինտեգրացիայի, համագործակցության համար, այլ մեզ «կոնտրոլի» տակ պահելու նպատակով, և այսօր մենք ունենք դրա ապացույցները. փոխանակ գազի գինը իջեցնեն մեզ համար՝ աջակցելու մեզ այս ծանր վիճակում, «Գազպրոմը» պլանավորում է 30 տոկոսով բարձրացնել գազի սակագինը: Նայեք Բելառուսի արձագանքին:

Բելառուսը հիմա շատ բարդ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ հենց դրա պատճառով. իրենք ասում են՝ «դուք Իտալիա ուղարկում եք բժիշկներ, դեղերով ինքնաթիռ ուղարկեցիք Միացյալ Նահանգներ, բայց մեզ՝ ձեր դաշնակիցներին, չեք աջակցում»: Ուրեմն ես անիմաստ եմ համարում դիմել ԵԱՏՄ-ին, նրանց հետ ինչ-որ բաներ քննարկել: Ռուսաստանը այս պահին շատ էգոիստաբար շարժվում է միայն իր շահերով: Սա՝ առաջինը:

Երկրորդը, չեմ կիսում այն կարծիքը, որ իբր Եվրոպայում ինտեգրացիոն պրոցեսները թուլանում են: Ճիշտ հակառակը. եթե նկատել եք՝ Եվրամիության ինստիտուտները բավական լուրջ աջակցություն են հիմա ցույց տալիս Իսպանիային, Իտալիային, և եվրոպական համերաշխությունը կամաց-կամաց ուժեղանում է: Ես չգիտեմ՝ գիտե՞ն արդյոք մարդիկ, որ մեծ թվով հիվանդների հիմա Իտալիայից տեղափոխում են Գերմանիա, Ֆրանսիան: Այսինքն՝ իրար օգնում են, այնպես չէ, որ չեն օգնում: Ուղղակի, այո՛, ճգնաժամը շատ լուրջ է, կարելի է նաև թերություններ նկատել, բայց ես նման գնահատականներին համաձայն չեմ: Ասեմ ավելին. ՆԱՏՕ-ն հայտարարեց, որ Հյուսիսային Մակեդոնիան արդեն անդամ է, Եվրամիությունը հայտարարեց, որ Ալբանիան և Հյուսիսային Մակեդոնիան սկսում են իրականացնել ԵՄ անդամ դառնալու ճանապարհային քարտեզը: Ես չգիտեմ՝ որտեղի՞ց են վերցրել, որ համերաշխություն չկա, համագործակցություն չկա: Միգուցե դա Ռուսաստանի ապատեղեկատվության արդյունքն է: Դուք գիտեք, որ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան պաշտոնապես ընդունեցին հայտարարություններ, որտեղ Ռուսաստանին մեղադրում են այն բանում, որ նա կորոնավիրուսի խնդիրն օգտագործում է եվրոպացիների, ամերիկացիների միջև սեպ խրելու նպատակով: Դրանք պաշտոնական հայտարարություններ են: Ուրեմն նման բան չկա, թե եվրոպացիներն իրար չեն աջակցում. լավ էլ իրար աջակցում են, ինտեգրացիոն պրոցեսները շարունակվում են:

– Նամակով Մարուքյանը առաջարկել էր «բացել ՀայաստանՌուսաստան սահմանը, ինչպես նաև ԵԱՏՄ սահմանները երկրների միջև սահմանը` պահպանելով կարանտինային խիստ հսկողություն»: Ինչպես ինքն էր գրել՝ նամակի նպատակը սա է:

– Մարուքյանի այս միտքը հասկանում եմ: Նա ասում է՝ օրինակ, Եվրամիության երկրները փակեցին դրսի սահմանները, բայց ներսում չեն փակել, ներսում գրեթե փակ չեն սահմանները: Միգուցե ինքը դա նկատի ունի, որ նույն ձևով բաց մնան սահմանները նաև ԵԱՏՄ երկրների միջև: Բայց ես ուրիշ բան եմ ուզում ասել՝ մենք չունենք ցամաքային սահման ԵԱՏՄ-ի հետ, ուրեմն այս ձևով փակվելը կբերի նրան, որ մենք կմեկուսանանք աշխարհից: Ես հասկանում եմ, որ Ղազախստան-Ռուսաստան ներքին սահմանը չփակելն ինչ-որ տրամաբանություն ունի՝ պաշտպանվելու համար, բայց մենք չունենք անմիջական սահման Ռուսաստանի Դաշնության հետ: Ընդհանուր միտքը ես հասկանում եմ, բայց նորից եմ կրկնում՝ ԵԱՏՄ-ն չի՛ ստեղծվել մեզ աջակցելու համար, ստեղծվել է մեզ ստրուկ պահելու համար: Ճիշտ հակառակը. Ռուսաստանը հիմա ուրախանում է, որ կորոնավիրուսը կբարդացնի մեր վիճակը, գազի գինն էլ կբարձրացնի ու ընդհանրապես մեզ «իր տակ» կպահի: Հետևաբար, եթե հասկանում ես Ռուսաստանի իրական նպատակը, ապա անիմաստ է նրան դիմել: Բայց միգուցե իրենք ուրիշ կարծիք ունեն:

Բացի այդ, ուզում եմ հիշեցնել մեր հասարակությանը մի շատ կարևոր փաստ՝ Եվրոմիությունը և Միացյալ Նահանգները այս օրերին պաշտոնապես որոշումներ ընդունեցին աջակցելու Հայաստանին: Հայաստանը նույնիսկ չի հասցրել խնդրել: Օրինակ, ԵՄ հանձնաժողովը որոշում ընդունեց գործընկեր երկրներին բավական մեծ աջակցություն տրամադրել ու Հայաստանին կտան 4-5 միլիոնի կարգի գումար: Միացյալ Նահանգները օգնություն է տրամադրելու մեծ թվով՝ 64-65 երկրների, այդ թվում պլանավորում են օգնություն հատկացնել նաև Հայաստանին: Իսկ այս ֆոնի վրա Ռուսաստանը ոչ թե մեզ աջակցելու հայտարարություն է անում (Ռուսաստա՛նը, մի պահ մոռացեք ԵԱՏՄ-ն), այլ բարձրացնում է գազի գինը: Ի վերջո, «Գազպրոմը» մասնավոր ընկերություն չէ, դա պետական մենաշնորհ է: Ուրեմն Ռուսաստանի պետությունն ուզում է գազն էլ ավելի թանկ վաճառել այս խեղճ ու կրակ երկրի վրա: Այս տարբերություններն ինձ համար շատ վառ և ցայտուն օրինակներ են, և այս տեսանկյունից ուղղակի իմաստ չեմ տեսնում նրանց դիմելու:

Ինչ վերաբերում է արտաքին կողմնորոշումների հետ կապված հարցին՝ պետք չէ զարմանալ, թե ինչո՞ւ է պրո-դեմոկրատական ուժը նման դիմում գրում: Ի վերջո, Ազգային ժողովի ներկայիս պատգամավորների բավական մեծ թիվը Արևմուտքում է սովորել: Բավական մեծ թիվ: Ավարտել են առաջատար ամերիկյան, եվրոպական բուհեր, բայց չեն հասկանում՝ ինչ է ժողովրդավարությունը: Բացատրում ես հասարակ բան, որ սահմանափակումները մարդու իրավունքների հետ կապված ցանկալի չեն, դրանք ոչ մի խնդիր չեն լուծելու, բայց տեսանք՝ դրսում կրթություն ստացածները ինչ որոշումներ են ընդունում: Ուրեմն ուզում եմ ասել, որ կարծրատիպ է այն համոզմունքը, այն տեսակետը, որ եթե մարդիկ սովորել են դրսում կամ եթե ինչ-որ ժամանակ առաջ ասել պրո-եվրոպական բաներ, պետք է անպայման լավ զգան, լավ հասկանան եվրոպական, ժողովրդավարական արժեքները: Դա կարծրատիպ է: Ես համաձայն չեմ այդ տեսակետին, ու մեր փորձը ցույց է տալիս, որ Եվրոպայում սովորելն ու Եվրոպայի արժեքային համակարգը կրելը տարբեր բաներ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում