Friday, 19 04 2024
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն

Հայազգի հոլիվուդյան պրոդյուսերը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման. Թոշակի գնացած դատավորի խայտառակ որոշումը

Օրեր առաջ՝ այս տարվա հունվարի 14-ին ընդհանուր իրավասության դատարանը վճռի հրապարակումից հետո թոշակի անցած դատավոր Արմեն Վարդապետյանը 7 տարվա անազատության է դատապարտել համաշխարհային ճանաչում ունեցող «Փախուստ բանտից», «Սառած հող», «Ֆրիլանսերներ», «Փլուզված քաղաքը» և հոլիվուդյան ևս 13 ֆիլմի պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանին։

Մարտիրոսյանը, հիշեցնենք, մեղադրվում էր «Հայբիզնեսբանկի» սեփականատեր ՌԴ քաղաքացի միլիարդատեր Վիտալի Գրիգորյանցից առանձնապես խոշոր չափի՝ 49 միլիոն 45 հազար դոլարի հափշտակություն կատարելու համար։ Ըստ մեղադրանքի՝ «Հայբիզնեսբանկի» սեփականատերը Ստեփան Մարտիրոսյանի միջոցով 2011-2013 թվականներին 97 մլն դոլար է ներդրել ամերիկյան ֆիլմարտադրության մեջ։ Այդ ընթացքում նկարահանվել է ընդհանուր առմամբ 14 ֆիլմ, սակայն այդ բիզնեսը շահութաբեր չի եղել և Գրիգորյանցը չի ստացել այն եկամուտը, ինչն ակնկալվում էր։

Մարտիրոսյանի պաշտպան Կարեն Բատիկյանի խոսքով, դրանով 2013-ին նրանց համագործակցությունն ավարտվում է, ոչ ոք դժգոհություն չի ունենում մյուսից, քանի որ նրանք վաղուցվա ընկերներ էին, ընկերություն էին անում 90-ական թվականներից սկսած։ Այդ համագործակցությունից հետո էլ նրանք մի քնաի անգամ հանդիպել են տարբեր առիթներով, ոչ մի խնդիր չի եղել, նորմալ հարաբերություններ են եղել, սակայն 2017-ի սեպտեմբերի 25-ին Վիտակի Գրիգորյանցի «Փուլամհոլդինգ» օֆշորային կազմակերպության տնօրենը՝ Հայկազ Հովասափյանը հաղորդում է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որ Ստեփան Մարտիրոսյանը ֆիլմարտադրության ընթացքում կատարել է խարդախություն և դրան կցվում են ինչ-որ պայմանագրեր։ Նույն օրը գլխավոր դատախազության որոշմամբ քրեական գործ է հարուցվում խարդախության մեղադրանքով գլխավոր դատախազի տեղակալի հանձնարարությամբ գործը ուղարկվում է Հատուկ Քննչական ծառայություն, այդ դեպքում, երբ Ստեփան Մարտիրոսյանը պաշտոնատար անձ չէ և հասկանալի չէ, թե ինչու է գործը ՀՔԾ ուղարկվել։ Գործի հարուցումից հետո որոշում է կայացվում Ստեփան Մարտիրոսյանին մեղադրանք առաջադրել և նրա նկատմամբ հայտարարվում է միջազգային հետախուզում։

Հոկտեմբերի 25-ին, երբ Ստեփան Մարտիրոսյանը Պուտինի մասին ֆիլմի մանրամասները նրա խոսնակ Դմիտրի Պեսկովի հետ քննարկելու համար Մոսկվա է գալիս, օդանավակայանում նրան ձերբակալում են և նա մոտ 1 տարի նա մնում է ռուսաստանյան բանտում՝ էքստրադիցիոն կալանքի տակ և միայն հեղափոխությունից հետո է նա տեղափոխվում Հայաստան. «Ստեփան Մարտիրոսյանին Ռուսաստանում ասել էին, որ քանի որ Վիտակի Գրիգորյանցը Սերժ Սարգսյանի ընկերն է և Սերժ Սարգսյանի փողերն է Հայբիզնեսբանկում և ստացվում է, որ ինքը «քցել է» այդ ընկերներին, հետևաբար իրեն տանելու են Շուշիի բերդ ու տանջամահ անեն։ Բայց Ստեփան Մարտիրոսյանը դիմանում է բոլոր դժվարություններին և տեղափոխվում Հայաստան միայն հեղափոխությունից հետո է տեղափոխվում։ Հայաստանում էլ 7 ամիս կալանքի տակ մնալուց հետո Կարեն Բատիկյանի բերած վերաքննիչ բողոքից հետո Ստեփան Մարտիորսյանը հայտնվում է ազատության մեջ, փոխվում է նրա խափանման միջոցը և գործը գնում է դատարան։

Բատիկյանը նշեց, որ ֆիլմարտադրության համար «Հայբիզնեսբանկից» ընդհանուր առմամբ փոխանցվել է 100 միլիոն ԱՄՆ դոլար։ Այդ գումարը բանկը փոխանցել է Վիտակի Գրիգորյանցին պատկանող «Փուլամհոլդինգ» օֆշորային կազմակերպության, որն էլ իր հերթին այդ գումարը փոխանցում է ֆիլմարտադրոթւյան համր ստեղծված «Ինվիժն ինթերթայմենթ» ընկերությանը, որի տնօրեններից մեկը Ստեփան Մարտիրոսյանն է եղել։ Բատիկյանի խոսքով բանկային քաղվածքներից ակնհայտ է դառնում, որ այդ ընկերությունն էլ գումարները փոխանցել է տարբեր ընկերությունների, դերասանների.«Ես այս ամենը պատմում եմ, որպեսզի ակնհայտ դառնա, որ խարդախության ոչ մի դրվագ չկա։ Խարդախությունը ունի կոնկրետ իր դրսևորումները, այն պետք է լինի անհատույց, շահադիտական և ապօրինի։ Այսինքն՝ անձը վերցնում է մի գործողության դիմաց գումար կամ իր, և որևէ գործողություն չի կատարում, սակայն այս պայմաններում գումարները փոխանցվել են, ֆիլմերը արտադրվել են, բայց ցանկալի արդյունքներ չեն ապահովել։ Օրինակ՝ «Փլուզված քաղաքը» ֆիլմի վրա ծախսվել է մոտ 35 մլն ԱՄՆ դոլար, գումարները փոխանցվել են դերասաններին, տարբեր այլ ընկերությունների, բոլոր ծախսերը երևում են։ Գործի նյութերից էլ է երևում, որ խարդախության ոչ մի դրվագ չկա»,-ասաց Բատիկյանը։

Ամեն դեպքում, Բատիկյանի խոսքով, դատարանը առանց հաշվի առնելու գործի նյութերը, գործի նյութերում առկա փաստաթղթերը և կեղծ հիմքերի վրա ներկայացված միջնորդությունները կրկին դատարանի դահլիճից կալանավորում է Ստեփան Մարտիրոսյանին.«Այդ որոշումը միանգամայն սխալ էր։ Ես հասկացա, որ դատավորը պատվեր էր կատարում։ Առհասարակ այդ դատավորը մշտապես սուբյեկտիվ է եղել։ Նա ամեն կերպ ուզում էր հաճոյանալ Գրիգորյանցներին»,-ասաց Բատիկյանը՝ հավելելով, որ կալանքի դեմ բերված իր վերաքննիչ բողոքը կրկին բավարարվում է և մայիս ամսին Ստեփան Մարտիորսյանը կրկին հայտնվում է ազատության մեջ։ Ամեն դեպքում, ըստ փաստաբանի, հունվարի 14-ին Վարդապետյանը զրո ապացույցի հիման վրա Մարտիրոսյանին դատապարտում է 7 տարվա ազատազրկման և դատարանի դահլիճից կալանավորվում է.«Նման բան չի լինում, որ ազատության մեջ գտնվող մարդու նկատմամբ նման խիստ պատիճ կիրառվի ու նա կալանավորվի դատարանի դահլիճից։ Նման պահանջ չէր դրել անգամ գործով մեղադրողը։ Դա տուժողի եղբոր՝ Վիտալի Գրիգորյանցի պահանջն էր, որն էլ դատավորը բավարարեց։ Դատավորը ամեն կերպ փորձում էր հաճոյանալ նրանց։ Սա է իրականությունը»,-ասաց Բատիկյանը։

Մեր դիտարկմանը՝ հնարավո՞ր է, որ Սերժ Սարգսյանի կապերը հաշվի առնելով է դատավորը նման որոշում կայացրել, քանի որ Գրիգորյանցը Սերժ Սարգսյանի ընկերն է, Բատիկյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել։ Ինչը չգիտեմ, նման պնդում չեմ անի»։

Կարեն Բատիկյանն ասաց, որ առաջին ատյանի որոշումը ստանալուց հետո անպայման Վերաքննիչ բողոք են բերելու և հասնելու է նրան, որ Ստեփան Մարտիրոսյանն արդարացվի։ Ավելին, վերաքննիչ բողոքում փաստաբանը պատրաստվում է մերկացնել նաև թոշակի գնացած դատավոր Արմեն Վարդապետյանի խայտառակ որոշումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում