Tuesday, 23 04 2024
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00

Գեներալ-լեյտենանտի բաց նամակը Սերժ Սարգսյանին

Գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը բաց նամակ է հղել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին, որը ներկայացնում ենք ստորեւ։

Պարոն Սերժ Սարգսյան։

Ձեր հրաժարականը աշխարհի հայության կողմից ընդունվեց մեծ ցնծությամբ և խանդավառությամբ։ Դա պետք է ընդունել որպես փաստ։ Բայց Ձեր ատելությունը Հայաստանի և ամբողջ հայ ժողովրդի նկատմամբ այնքան մեծ է, որ Դուք իրականում ՉԳՆԱՑԻՔ՝ շատ համարելով հայի ուրախ և երջանիկ զգացողությունը։ Երևի թե հրաժարականի հայտարարությունը հերթական կեղծիքն էր Ձեր կողմից։ Դուք դեռ ՉԵՔ ՀՐԱԺԱՐՎԵԼ։ Խնդրում եմ Ձեզ, ՀՐԱԺԱՐՎԵՔ ԵՎ ԳՆԱՑԵՔ, թողեք այս ժողովուրդը հանգիստ ապրի։ Հայաստանը իր ժողովրդի հետ Ձեր և Ձեր համակիրների սեփականությունը չէ, որ վարվեք սեփականատիրոջ անարգել իրավունքով։ Հայաստանը ճամպրուկ չէ, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի , ո՛չ էլ Ձեզ համար,որ վերցնեք ու գնաք։

Մի փորձեք պահել ձեր անշունչ ունեցվածքը, կենդանի շունչ և արժանապատիվ ապրելու իրավունք ունեցող ժողովրդի համբերության և նյարդերի հաշվին։ Ամբողջ հայությանը Դուք և Ձեր ռեժիմն եք ոտքի հանել՝ Ձեր կողմից սխալ, ժողովրդի իրավունքները ոտնահարող և իրականությունը արհամարող կառավարմամբ։ Ազգային ժողովում վարչապետի ընտրության նիստին, հանրապետական կուսակցության պատգամավորների ելույթները և պահվածքը ևս հաստատեցին Ձեր ազդեցությունը և ստվերային ներկայությունը ։Հետ պահեք Ձեր համակուսակից պատգամավորներին երկրի բարձր ամբիոնից կեղծ, անիմաստ և ժողովրդի կողմից զայրույթ առաջացնող ազգադավ ելույթներից։ Խնդրում եմ, զսպեք Ձեր ատելությունը հայ ժողովրդի նկատմամբ և մի շարունակեք Ձեր չար գործը։ Ազատամարտիկների և հայրենիքի համար իրենց կյանքը տված բոլոր տղաների անունից խնդրում եմ, ի սեր Աստծո, ՀԵՌԱՑԵՔ և թողեք իշխանությունը ժողովրդին։

ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ ԳԱԳԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում