Thursday, 28 03 2024
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ

Դավիթ Տոնոյանին շնորհվել է ՀՀ ԱԻՆ «Փառքի խաչ Նոյ» մեդալ. խրախուսումներ Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ

ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով ԱԻ ոլորտում մեծ ներդրում ունենալու, 2017 թվականի անտառային հրդեհների մարման աշխատանքերը համակարգելու և հմտորեն ղեկավարելու, արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու, ՌԴ հետ պատշաճ մակարդակով համագործակցելու համար, ինչպես նաև ՀՀ ԱԻՆ աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին շնորհվել է ՀՀ ԱԻՆ «Փառքի խաչ Նոյ» մեդալ։

Ինչպես տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, երկարամյա անբասիր ծառայության, ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար, ինչպես նաև ԱԻՆ աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ ԱԻՆ «Փառքի խաչ Նոյ» մեդալ շնորհվել է նաև ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանին:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ԱԻՆ միջև համագորակցության ամրապնդման համար ու ՀՀ ԱԻ աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ ԱԱԾ տնօրենի հրամանով «Մարտական համագործակցության համար» մեդալով պարգևատրվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի ՄՓՎ ՃԿԿ պետ – վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Հ. Մարգարյանը: Պատվոգրեր են ստացել ԱԻՆ ՓԾ ՓՈՒՎ ՀՆՓԱԻԿ պետ, փ/ծ մայոր Հ. Նաղդալյանը, ԱԻՆ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ա. Գրիգորյանը և աշխատակազմի առաջին բաժնի պետ Ա. Դարբինյանը:

Մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար, ինչպես նաև արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա` սեպտեմբերի 4-ի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Դ. Տոնոյանի հրամանով ՀՀ ԱԻՆ ՔՊ վարչության քաղաքացիական պաշտպանության հարցերոց կառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության համակարգման բաժնի պետ, փ/ծ գնդապետ Ա. Խաչիկյանը և մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են «Ծովակալ Հ.Ս.Իսակով» մեդալով:

Մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար, ինչպես նաև արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա` սեպտեմբերի 4-ի կապակցությամբ ԱԻ նախարարի հրամանով «Կանխարգելում, օգնություն, փրկություն», «Համագործակցություն հանուն փրկության», «Անվեհեր փրկարար», Լավագույն հրշեջ փրկարար մեդալներով պարգևարտվել են ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ:

ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների (ԱՀ ԱԻ ) պետական ծառայության մի շարք ստորաբաժանումների սպաների մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար, ինչպես նաև ՀՀ արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա՝ սեպտեմբերի 4-ի կապակցությամբ շնորհվել են մեդալներ:

Փրկարարներին մեդալները հանձնել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:

Նախարար Հ.Ռոստոմյանի հրամանով ՀՀ ԱԻՆ «Լավագույն հրշեջ փրկարար» մեդալով պարգևատրվել է ԱՀ ԱԻ պետական ծառայության ՓՈՒ վարչության հրշեջ-փրկարարական մասի 3-րդ պահակախմբի 2-րդ հրշեջ–փրկարարական ջոկի հրշեջ-փրկարար, փ/ծ ենթասպա Գևորգ Ղազարյանը:

«Անվեհեր փրկարար» մեդալով պարգևատրվել են ԱՀ ԱԻ պետական ծառայության ՓՈՒ վարչության ԱԱՀՍ 4-րդ օպերատիվ խմբի 2-րդ ջոկի փրկարար, փ/ծ ենթասպա Ռաֆայել Գաբրիելյանը և ԱՀ ԱԻ պետական ծառայության Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի ՀՓՄ 4-րդ պահակախմբի հրշեջ-փրկարարական ջոկի վարորդ-փրկարար, փ/ծ ենթասպա Հայրապետ Շահրամանյանը:

Նախարարի այլ հրամանով ԱԻՆ «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալ է շնորհվել ԱՀ ԱԻ պետական ծառայության ՔՊ և ԱՀՎ շտաբի Պ և Պ բաժնի փրկարարական ծառայության գծով սպա, փ/ծ կապիտան Միքայել Ներսիսյանին և ԱՀ ԱԻ պետական ծառայության Շուշիի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ-փրկարարկան մասի 1-ին պահակախմբի հրշեջ-փրկարարական ջոկի հրամանատար, փ/ծ ավագ լեյտենանտ Արայիկ Հակոբյանին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում