Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից 8-ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում

Հայաստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից 8-ը գտնվում է ծայրահեղ 
ծանր վիճակում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսով վարակված 833 հոգուց 8-ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Մեր պացիենտներից մեծ մասը, նույնիսկ, ջերմություն չունի, սակայն ունենք 146 թոքաբորբ ունեցող քաղաքացի: Մոտ 35 հոգի գտնվում է ծանր վիճակում, 8 ծայրահեղ ծանր հիվանդ ունենք»,- ասաց Թորոսյանը:

Նախարարը նշեց, որ այս պահի դրությամբ՝ 1500 քաղաքացի գտնվում է մեկուսացման մեջ, իսկ հատուկ ցուցումով ինքնամեկուսացման մեջ է 5000 քաղաքացի:

Հայաստանում ապրիլի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 833 է, արձանագրվել է մահվան 8 դեպք: Ապաքինվածների թիվը 62 է:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]