13:40:35 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Քրիսթոֆեր Նոլանի ֆիլմերի օբյեկտիվ թոփը (Մաս 2)

    21:12 18 Սեպտեմբեր 2020

    NEWS.am STYLE-ը շարունակում է ձեզ ներկայացնել Քրիսթոֆեր Նոլանի լավագույն կինոնկարները։ Եթե առաջին մասը բաց եք թողել, ապա հղումն այստեղ

    «Խավարի ասպետը Լեգենդի վերածնունդը»

    5-րդ տեղ, վարկանիշը՝ 16.5 (IMDb-8.4, Kinopoisk-8.1)

    Տարեթիվը՝ 2012

    Գլխավոր դերերում՝ Քրիսթիան Բեյլ, Թոմ Հարդի, Էնն Հեթեուեյ, Ջոզեֆ Գորդոն-Լեւիտ…

    Հասույթը՝ 1 081 041 287 դոլար։

    Ութ տարի առաջ Բեթմենը տարրալուծվեց գիշերի մեջ՝ հերոսից վերածվելով փախստականի։ Իր վրա վերցնելով դատախազ Հարվի Դենթի սպանության մեղքը՝ նա զոհաբերեց ամեն ինչ։

    Մինչդեռ է՛լ ավելի վտանգավոր է դառնում նոր թշնամի Բեյնի հայտնվելը, ում դեմքը ծածկված է դիմակով։ Նա Գոթեմում հրեշավոր գործունեություն է ծավալում, եւ դա Բրյուս Ուեյնին ստիպում է դուրս գալ ինքնակամ աքսորից։

    «Հեղինակություն»

    4-րդ տեղ, վարկանիշը՝ 17 (IMDb-8.5, Kinopoisk-8.5)

    Տարեթիվը՝ 2006

    Գլխավոր դերերում՝ Հյու Ջեքման, Քրիսթիան Բեյլ, Մայքլ Քեյն, Փայփեր Փերաբո…

    Հասույթը՝ 109 676 311 դոլար (ԱՄՆ-ում)։

    Ռոբերտն ու Ալֆրեդը աճպարարներ են, որոնք XIX եւ XX դարերի սահմանագծին Լոնդոնում մրցակցում են միմյանց դեմ։ Տարիների ընթացքում մասնագիտական հիմքով նրանց բարեկամական մրցակցությունը վերաճում է իսկական պատերազմի։

    Նրանք ամեն ինչի պատրաստ են, որ կորզեն մեկը մյուսի ֆանտաստիկ հնարքների գաղտնիքները եւ խափանեն դրանց կատարումը։

    «Ինթերսթելար»

    3-րդ տեղ, վարկանիշը՝ 17.2 (IMDb-8.6, Kinopoisk-8.6)

    Տարեթիվը՝ 2014

    Գլխավոր դերերում՝ Մեթյու ՄըքԿոնահի, Էնն Հեթեուեյ, Ջեսիկա Չեսթեյն, Մըքկենզի Ֆոյ…

    Հասույթը՝ 677 463 813 դոլար։

    Երբ երաշտը, փոշու մրրիկները եւ բույսերի բնաջնջումը մարդկությանը բերում են պարենային ճգնաժամի, հետազոտողների եւ գիտնականների կոլեկտիվը ճանապարհորդության ուղեւորվում որդնածակով (որը ենթադրաբար միավորում է մեծ հեռավորությամբ տարածություն-ժամանակ մարզերը), որ գերազանցի մարդու տիեզերական ճանապարհորդությունների համար նախկին սահմանափակումները եւ մարդկության համար համապատասխան պայմաններով մոլորակ գտնի։

    «Խավարի ասպետը»

    2-րդ տեղ, վարկանիշը՝ 17.4 (IMDb-9.0, Kinopoisk-8.4)

    Տարեթիվը՝ 2008

    Գլխավոր դերերում՝ Քրիսթիան Բեյլ, Հիթ Լեջեր, Ահարոն Էքհարթ, Մեգի Ջիլենհոլ…

    Հասույթը՝ 1 003 045 358 դոլար։

    Բեթմենը բարձրացնում է քրեականի դեմ պատերազմում դրույքները։ Նա մտադիր է լեյտենանտ Ջիմ Գորդոնի եւ դատախազ Հարվի Դենթի օգնությամբ Գոթեմի փողոցները հանցավորությունից մաքրել։ Համագործակցությունն արդյունավետ է ստացվում, բայց նրանք շուտով իրենց հայտնաբերում են քաոսի մեջ, որը ծավալել էր քրեական ծագող հանճարը՝ վախեցած քաղաքացիներին հայտնի Ջոկեր անունով։

    «Սկիզբ»

    1-րդ տեղ, վարկանիշը՝ 17.5 (IMDb-8.8, Kinopoisk-8.7)

    Տարեթիվը՝ 2010

    Գլխավոր դերերում՝ Լեոնարդո Դի Կապրիո, Ջոզեֆ Գորդոն-Լեւիտ, Էլեն Փեյջ, Թոմ Հարդի…

    Հասույթը՝ 828 322 032 դոլար։

    Քոբը տաղանդավոր գող է, լավագույններից լավագույնը գողության վտանգավոր արվեստում․ նա ենթագիտակցության խորքերից արժեքավոր գաղտնիքներ է գողանում քնած ժամանակ, երբ մարդկային միտքն առավել խոցելի է։ Քոբի եզակի ունակությունները նրան զիլ խաղացող են դարձնում արդյունաբերական լրտեսության սովորական դավաճանության աշխարհում, բայց հենց նրանք էլ նրան վերածում են հավերժական փախստականի եւ զրկում այն ամենից, ինչ նա ժամանակին սիրել է։

    Եվ ահա, Քոբը սխալներն ուղելու հնարավորություն է ստանում։ Նրա վերջին գոծը կարող է ամեն ինչ հետ վերադարձնել, բայց դրա համար հարկավոր է անհնարինն իրականացնել՝ ինիցիացիա։ Իդեալական գողության փոխարեն, Քոբը եւ հատուկջոկատայինների նրա թիմը պետք է հետադարձ անեն։ Հիմա նրանց խնդիրը ոչ թե գաղափար գողանալն է, այլ այն ներդնելը։

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս