ԱԳԼՃԿ-ներում սպառողին չեն կարողանա խաբել. Գազը ծավալի փոխարեն քաշով կվաճառվի15 փետրվարի 2019 - 13:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության փետրվարի 15-ի նիստում քննարկվել է Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որի համաձայն ավտոգազալցակայաններում սեղմված գազը պետք է վաճառվի քաշով՝ ծավալի փոխարեն: Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ սրանով կանխարգելվում են մոտ 700,000 շահառուի իրավունքների ոտնահարման հնարավոր ռիսկերը: «Խոսքը տվյալ դեպքում ավտոգազալցակայաններում գազի վաճառքի համար սահմանված պահանջի մասին է, ըստ որի՝ պետք է վաճառքը կազմակերպվի քաշով, իսկ ակցիզային հարկը պետք է հաշվարկվի ծավալով», - ասել է նախարարը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բազմաթիվ բողոքներ են ստանում սպառողներից, որ տարբեր գազալցակայաններում գազի ծավալների հետ կապված տարբերություններ կան։ «Որպեսզի այս խնդիրը մենք լուծենք, ասում ենք, որ պետք է կիլոգրամով վաճառվի գազը սպառողին ու կգ-ով պետք է հարաբերությունները կարգավորվի հարկային դաշտում», - ասել է Փաշինյանը: Նա ընդգծել է, որ գազի ակցիզային հարկի ավելացում նախագիծը չի ենթադրում։ «Հիմա հարց՝ կարող է արդյոք այս փոփոխությունը բերել սպառվող գազի գնի ավելացման։ Եթե բերի սպառվող գազի գնի ավելացման, սրանով գազալցակայանները կհայտարարն, որ իրենք իրենց գործունեության ամենասկզբից մինչև այսօր բոլոր սպառողներն խաբել են», - ասել վարչապետը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |