Wednesday, 24 04 2024
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը

Փաթեթայի՞ն, թե՞ փուլային կարգավորում. ի՞նչ է ուզում Լավրովը Ղարաբաղից

Ղարաբաղյան հարցի շուրջ քննարկումները կրկին ընկղմվում են փաթեթային և փուլային տարբերակների շրջապտույտի մեջ: «Մեղավորը» Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն է, որը, ինչպես նախորդ տարվա ամենամյա ամփոփիչ ասուլիսին, երբ ադրբեջանցի լրագրողին բացատրում էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցը Ադրբեջանի ներքին խնդիրը չէ, այս տարի էլ աչքի է ընկել ղարաբաղյան հիմնախնդրի մասին ուշագրավ արտահայտություններով:

Մեր պատասխանը Չեմբեռլենին

Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը հնարավոր չէ մեկընդմիշտ լուծել մեկ փաստաթղթով. անհրաժեշտ է փուլային մոտեցում:

«Հարկավոր է փուլային մոտեցում, որը կարտացոլի այն պայմանավորվածությունը, թե ինչ է հնարավոր անել այսօր և կորոշի աշխատանքի ուղիները այն հարցերի շուրջ, որոնք պահանջում են հավելյալ քննարկումներ՝ հասնելու վերջնական կարգավորմանը, ներառյալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Լավրովը նաև շեշտել է, որ Ռուսաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասին, անում է ամեն բան՝ ստեղծելու պայմաններ հիմնախնդրի լուծման համար, բայց Ռուսաստանը չի կարող ունենալ հիմնախնդրի կարգավորման կոնկրետ ծրագրեր, որովհետև խնդիրը կարող են լուծել միայն իրենք՝ հակամարտող կողմերը:

Հայաստանի արտգործնախարարությունն անմիջապես արձագանքել է փուլային մոտեցմանը վերաբերող Լավրովի հայտարարությանը՝ նշելով, որ «խոսքը գնում է փաթեթային լուծման մասին՝ փուլային իրականացմամբ, ինչի վերաբերյալ բազմաթիվ անգամ հայտարարել են համանախագահ երկրները»:

Փուլային տարբերակի դառը փորձը

Ի՞նչ փաստաթղթի կամ փաստաղթերի, ի՞նչ պայմանավորվածությունների և ի՞նչ փուլային մոտեցումների մասին է խոսում Լավրովը: Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման փաթեթային և փուլային տարբերակները, իհարկե, նորություն չեն: ԵԱՀԿ Մինսկի խումբը դեռևս 1997 թվականին է կողմերին առաջարկել կարգավորման փաթեթային, իսկ հետո՝ փուլային լուծման ծրագրերը, որոնք այդպես էլ արդյունք չտվեցին: Եվ հենց փուլային տարբերակի շուրջ նախագահ Տեր-Պետրոսյանի և Հայաստանի իշխանության որոշ ազդեցիկ թևերի ու Արցախի ղեկավարության միջև առաջացած տարաձայնությունները դարձան Հայաստանում իշխանության պառակտման և Տեր-Պետրոսյանի հրաժարականի հիմնական պատճառը: Ընդհանուր առմամբ հայտնի են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընդունված կարգավորման հիմնական սկզբունքներն ու տարրերը, որոնց մասին նախորդ տարի մանրամասն խոսեց նաև արտգործնախարար Է. Նալբանդյանը: Սակայն որպեսզի հասկանանք փաթեթային, փուլային կամ կարգավորման որևէ այլ տարբերակի մասին նմանատիպ հայտարարությունների տողատակերը, նախ պետք է տարանջատենք առաջարկված լուծման ընկալումներն ու իրականությունը: Ավելի պարզ ասած՝ մեր հանրության գիտակցության մեջ 1997-ից արմատավորված է այն հիշողությունը կամ պատկերացումը, որ կարգավորման փուլային տարբերակն առաջին հերթին ենթադրում է տարածքային զիջումներ Ադրբեջանին: Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը հենց այս հանգամանքով է բացատրում ՀՀ ԱԳՆ-ի մամուլի խոսնակի արձագանքը Լավրովի հայտարարությանը:

Ի՞նչ քայլեր են նախատեսվում առաջին փուլում

Կարելի է ենթադրել, որ մեր արտգործնախարարությունում շատ լավ են հասկանում այս մտավախությունները, որ եթե խոսք լինի փուլային լուծման մասին, Հայաստանում դա ընկալվելու է հենց այդ իմաստով, որ հայկական կողմը պատրաստվում է տարածքներ վերադարձնել կամ հանձնել ադրբեջանական կողմին: Այդ պատճառով էլ պարզաբանել են, թե խոսքը փաթեթային լուծման մասին է՝ փուլային իրականացմամբ: Բայց եթե Լավրովն ասում է, թե նախ եկեք պայմանավորվենք, թե ինչ կարելի է անել առաջին փուլում, հետո որոշենք, թե ինչպես կարելի է աշխատել մյուս հարցերի ուղղությամբ, պարզ չէ, թե բանակցությունների առաջին փուլում կարգավորման ո՞ր տարրի կամ տարրերի շուրջ կարող են համաձայնության գալ կողմերը: Բնականաբար, Հայաստանի և Արցախի համար առաջնայինը ոչ միայն ռազմական ուժի կիրառման բացառումն ու խաղաղ բանակցություններն են, այլև Արցախի կարգավիճակի հարցը: Ադրբեջանն իր հերթին չի ընդունում Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորությունը և մերժելով բոլոր սկզբունքները՝ որպես բանակցությունների նախապայման է առաջ քաշում «օկուպացված տարածքներից» հայկական զորքերի դուրսբերման պահանջը: Սակայն փորձագետներն ավելի շատ հակված են այն կարծիքին, որ Լավրովը նկատի է ունեցել ոչ թե հակամարտության բուն կարգավորման որևէ տարրի իրականացումը, այլ նախ և առաջ խաղաղության հաստատումը շփման գծում և խաղաղ լուծման համար պայմանների ստեղծումը:

Հայկական պատկերացումը և Լավրովի փիլիսոփայությունը

Քաղաքագետ Մանվել Սարգսյանը չի բացառում, որ Լավրովը, փուլային մոտեցում ասելով, այլ՝ հայկական ընկալումներից տարբեր բան է հասկանում:

«Եթե այս ամենը լուրջ է, ոչ թե հերթական հայտարարությունը, կարելի է երկու բան նկատել: Երբ Հայաստանում խոսում են փուլային և փաթեթային տարբերակների մասին, միայն մի պատկերացում են հիշում՝ վեճը Լևոն Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի ու մյուսների միջև: Հարցին նայում են 1998 թ. պրիզմայով: Եվ արտգործնախարարության հայտարարությունն էլ հենց դրա վկայությունն է: Միանգամից հայկական պատկերացումը հիշեցին և ասեցին: Ինչ վերաբերում է Լավրովին, ինձ մոտ տպավորություն կա, որ «փուլային» ասելով՝ նա ուրիշ բան է հասկացել, որովհետև որոշ կոնկրետացումներ է արել, որ առաջին հերթին պետք է թուլացնել լարվածությունը շփման գծում, հնարավոր չէ մի փաստաթղթով հասնել վերջնական լուծման և այլն: Կարծում եմ՝ իր համար առաջին փուլն այն է, որ քննարկենք եղած պայմանավորվածությունները, իրականացնենք այն, ինչ հնարավոր է, հետո պայմաններ ստեղծենք ուրիշ պայմանավորվածությունների համար՝ ներառյալ Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցը: Փուլային տարբերակի նրա փիլիսոփայությունը դա է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց Մանվել Սարգսյանը:

97-ին ամեն ինչ շատ կոնկրետ էր

Համեմատելով 1997-ին առաջարկված տարբերակի հետ՝ արցախյան հիմնախնդրի փորձագետը շեշտեց, որ այն ժամանակվա բանակցությունների և բանակցային գործընթացի ներկայիս տրամաբանության մեջ էական տարբերություններ կան: Եթե 1997 թ. փուլային տարբերակով առաջարկվում էր Ադրբեջանին վերադարձնել նախկին ԼՂԻՄ-ին հարակից 7 շրջաններից 6-ը՝ պահելով Լաչինը՝ ինչպես իր «Փաթեթային, փուլային և մոռացված պահեր» վերտառությամբ հոդվածում գրում է Հայաստանի առաջին նախագահի ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը, ապա այժմ, Մանվել Սարգսյանի կարծիքով, Ադրբեջանի առջև պահանջ է դրված ճանաչել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Եվ, ի դեպ, նույն Սերգեյ Լավրովը մեկ տարի առաջ կայացած ասուլիսի ժամանակ պատասխանեց ադրբեջանցի տխրահռչակ լրագրողին, որ «օկուպացված տարածքներն ազատելու պահանջը պահպանվում է», սակայն բացառապես խաղաղ կարգավորման ճանապարհով և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման դեպքում:

«97-ին շատ կոնկրետ էր: Նախագիծ էր դրված, որ պետք է տարածքները ազատել, իսկ ստատուսի հարցը հետո կքննարկենք: Դրա համար եմ ասում՝ հայկական պատկերացումները փուլայինի մասին դրանք են: Շատ կոնկրետ են՝ առանց Ադրբեջանի առջև դրված որևէ պայմանի. վերադարձնում են տարածքներ, մտնում են զորքեր, հետո կմտածենք: Սա է հայկական պատկերացումը: Լավրովը հիմա լրիվ ուրիշ բանի մասին է խոսում, որ ունենք կոնկրետ պայմանավորվածություններ Վիեննայում: Եկեք իրականացնենք դրանք, անցնենք երկրորդ փուլին, պայմաններ ստեղծենք՝ քննարկելու մյուս խնդիրները»,- նշեց Մանվել Սարգսյանը:

Ռուսներն ուզում են զո՞րք մտնցել Ղարաբաղ

Ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը կարծում է, որ այսօր իրատեսական չէ խոսել հիմնախնդրի լուծման մասին, հետևաբար եթե ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերվեն, ապա դրանք կարող են վերաբերել շփման գծում միջադեպերի, ռազմական բախումների կանխարգելմանը, մի խոսքով՝ անվտանգության միջոցառումների իրականացմանը: Բայց ի տարբերություն հայաստանցի, եվրոպացի կամ ամերիկացի փորձագետների, որոնք բանակցությունների առաջմղման համար անհրաժեշտ պայման են համարում Վիեննայի պայմանավորվածությունների կատարումը՝ հետաքննության մեխանիզմների, միջազգային դիտորդների տեղակայումը շփման գծում, Ռուսաստանում շատերն այլ կերպ են պատկերացնում անվտանգության ապահովումը շփման գծում՝ խաղաղապահների և ամենայն հավանականությամբ՝ հենց ռուս խաղաղապահների տեղակայման տեսքով:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանելով Լավրովի հայտարարությունը՝ Սկակովը նշեց հետևյալը. «Որևէ նոր բան չի ասվել: Այո, այդպիսի նպատակ դրվել է՝ հասնելու հիմնախնդրի կարգավորմանը, բայց դրան հասնելու հեռանկարները շատ մշուշոտ են: Այո, Մինսկի խմբի համանախագահները միասնական տեսակետ ունեն խնդրի լուծման մասին, նպատակը պարզ է, բայց դրան հասնելու ուղիներն այդպես էլ մնացել են անորոշ: Հնարավոր է փաթեթային լուծում փուլային ձևով, այսինքն՝ սկզբից հարցերի որոշ փաթեթ, հետո՝ մեկ այլ փաթեթ և այլն: Պարզ է, որ Ղարաբաղի հարակից շրջանները հանձնելու մասին կարելի է խոսել միայն այն դեպքում, եթե լուրջ երաշխիքներ լինեն այն մասին, որ ռազմական գործողությունները չեն վերսկսվի: Այստեղ խոսքը ոչ թե նույնիսկ դիտորդների, այլ խաղաղապահների մասին է: Առաջին հերթին պետք է տեղակայել խաղաղապահների որոշակի կոնտինգենտ, որը կբացառի նոր պատերազմը: Պարզ է, որ դիտորդները չեն կարող նման երաշխիք տալ: Նրանք կարող են միայն դիտորդություն անել: Հետո հարկավոր է, որ Ադրբեջանը համաձայնություն տա հետագա քայլերին: Առայժմ չի եղել որևէ հայտարարություն, թե Ադրբեջանը կարող է համաձայնել Լեռնային Ղարաբաղի անկախությանը և նույնիսկ Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի անցկացմանը: Ուստի հիմքեր չկան խոսելու հակամարտության կարգավորման ուղղությամբ ինչ-որ տեղաշարժի մասին, ինչ լուծում էլ որ լինի՝ փաթեթային, փուլային և այլն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում