771 դիտում
18:30 15-11-2020
Արսեն Թորոսյանը հանդիպել է վիրավոր զինվորներին բուժող արտասահմանցի հայ բժիշկների հետ
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով տուժած զինվորներին բուժօգնություն ցուցաբերելու համար արտասահմանից Հայաստանի Հանրապետություն ժամանած և այժմ այստեղ գտնվող հայ և օտարազգի բուժաշխատողների մի խմբի հետ։
Նրանք պատերազմի ամբողջ ընթացքում եղել են Հայաստանի տարբեր մարզերում գտնվող բժշկական կենտրոններում և օգնել իրենց գործընկերներին միահամուռ ուժերով պայքարել զինվորների կյանքը փրկելու համար։
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նախարարը շնորհակալություն է հայտնել ներկաներին Հայաստանի համար այս բարդ ժամանակահատվածում իրենց կողմից ցուցաբերած աջակցության համար՝ առաջարկելով նաև նրանցից շատերին մնալ Հայաստանում այստեղ գործունեություն և փորձի փոխանակում ծավալելու համար։
Բժիշկներից ոմանք պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտության դեպքում վերադառնալ Հայաստան՝ տեղի բժիշկների հետ իրենց մասնագիտական փորձը կիսելու և աշխատելու։
Նախարարը լսել է նաև բուժաշխատողների նկատառումներն ու աշխատանքի ընթացքում նկատած խնդիրները: Վերջիններս մի շարք առաջարկներ են ներկայացրել, որոնց լուծման վերաբերյալ մասնագիտական քննարկումներ են տեղի ունեցել։
Նմանատիպ նյութեր
749 դիտում
13:04 05-12-2020
Արսեն Թորոսյանը հանդիպել է ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինվորներին
1203 դիտում
15:26 25-10-2014
Բուժող բժշկին մեղադրանք է առաջադրվել՝ մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար
Այս բաժնից
415 դիտում
20:40 19-04-2024
Վեհափառը քննարկել է բռնահանված արցախցիների առջև ծառացած մարտահրավերները
640 դիտում
20:27 19-04-2024
Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին. Հայկ Կոնջորյան
472 դիտում
20:15 19-04-2024
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար