211652_close_icon
views-count4620 դիտում article-date 12:36 20-01-2019

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների համար. ռուսական կողմում կա կուտակված 259 բեռնատար, 167 մարդատար ավտոմեքենա և 2 ավտոբուս

[color=#CC0000]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ [/color] Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [color=#CC0000]Լարսի մասին[/color] Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 259 բեռնատար, 167 մարդատար ավտոմեքենա և 2 ավտոբուս:

Նմանատիպ նյութեր