211652_close_icon
views-count1268 դիտում article-date 22:51 15-09-2021

Ուժեղացված ստուգայցերը շարունակվում են ամբողջ հանրապետությունում․ ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները շարունակում են Covid-անվտանգության նորմերի պահպանման վերահսկողությունը հանրապետության ամբողջ տարածքում։

Ուշադրության կենտրոնում են կրթական հաստատությունները, դեղատները, գրասենյակները, առևտրի կենտրոնները, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները և այլն։

Տեսչական մարմնի Երևան քաղաքի, Արևելյան և Արևմտյան տարածքային կենտրոնի մասնագետներն ուժեղացված ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում։ Կատարվել է 127 ստուգայց, որի ընթացքում հայտնաբերվել է 2 խախտում։ Մեկ տնտեսավարողի նկատմամբ կայացվել է տուգանքի որոշում։

Տեսչական մարմնի Հարավային և Հյուսիսային տարածքային կենտրոնների մասնագետներն ստուգայցեր են իրականացրել Վանաձոր, Գյումրի, Իջևան, Կապան և Սիսիան քաղաքներում։ Դիտարկված 90 տնտեսավարողներից 38-ի մոտ հայնաբերվել են խախտումներ։

Արձանագրված խախտումների դեպքում տրվել են դրանք վերացնելու հանձնարարականներ։
 

Նմանատիպ նյութեր