Ամերիկացի դերասանուհի Պեգի Լիպտոնը, որը «Թվին Պիքս» սերիալում կատարում էր Նորմա Ջենինգսի դերը, 73 տարեկանում մահացել է քաղցկեղից: Այս մասին հաղորդում է USA Today-ը:
Դերասանուհու մահվան մասին տեղեկատվությունը հաստատել են նրա դուստրերը:
Լիպտոնը հայտնի է դարձել ««Ստիլյագներ». Ջոկատ» սերիալից, որը դուրս է եկել 1968-1973 թվականներին: Այդ աշխատանքի համար նրան շնորհվել է «Ոսկե գլոբուս»:
Դերասանուհին «Թվին Պիքս» սերիալում խաղացել է 1990-ական թվականներին և 2017-ին, երբ դուրս եկավ դրա երրորդ սեզոնը: