ՌԴ-ում մեկ օրում կորոնավիրուսի 500 նոր դեպք է գրանցվել. Ընդհանուր 2337 վարակված կա. Սնոբ

ՌԴ-ում մեկ օրում կորոնավիրուսի 500 նոր դեպք է գրանցվել. Ընդհանուր 2337 վարակված կա. Սնոբ

PanARMENIAN.Net - Ռուսաստանում մարտի 31-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մեկ օրում 500-ով ավելացել է՝ հասնելով 2337-ի, փոխանցում է Սնոբը:

Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է մահվան 8 դեպք, վիրուսից մահվան դեպքերի թիվը հասել է 17-ի, 121 մարդ առողջացել է:

Մոսկվայում կորոնավիրուսով վարակված պացիենտների 40%-ը 40-65 տարեկան են:

Վարակի 2337 դեպքը գրանցվել են 73 շրջանում: Մարտի 30-ից Մոսկվայում քաղաքացիները տնից դուրս գալ կարող են միայն հատուկ դեպքերում՝ խստացված սահմանափակումների պատճառով:

Photo. TASS
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---