News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Առաջին օրվանից ես ասել եմ, որ պատրաստ եմ բանավիճել, բայց նախապատվություն չեմ տալու որեւէ ուժի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Ավանում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը՝ անդրադառնալով նախօրեին ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նիրա Զոհրաբյանի կողմից բանավեճի հրավերին:

«Մենք 12 մրցակից ենք, ուստի ես ունեմ 11 օպոնենտ: Ես մեծ սիրով կգնամ բանավեճի, բայց բոլոր ընդդիմախոսների հետ: 11 թեկնածուներից ոչ մեկի հետ առանձին բանավեճի չեմ գնալու: Իհարկե՝ միաժամանակ, ինչու պետք է մեկին նախապատվություն տամ: Դա ո՞ր օրենքով է: Դա ճիշտ չի լինի նաեւ մյուս թեկնածուների հանդեպ: Ինձ համար բոլոր թեկնածուները հավասար են:Ես կոչ եմ անում բոլոր 21 թեկնածուներով հավաքվենք, բանավիճենք, զրուցենք, ցանկացած ֆորմատով,-ասաց Մարությանը:

Հարցին, թե ինչու է խուսափում հարցազրույցներ տալ լրատվամիջոցներին, նա արձագանքեց. «Չեմ խուսափում, ժամանակս չի հերիքում: Քանի որ նախընտրական պրոցեսը շատ կարճ է, ընդամենը 12 օր ունենք եւ 12 վարչական շրջան, ամեն օրը նվիրում եմ մեկ վարչական շրջանի»:

Ինչ վերաբերում է Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մտերիմները ընդգրկված են «Իմ քայլը» դաշինքի ցուցակում, Հայկ Մարությանն արձագանքեց. «Ես մինչեւ երեկ չեմ էլ հետաքրքրվել, թե ով ում բարեկամն է, որովհետեւ մենք մարդկանց ընդունում ենք իրենց արարքներով, ոչ թե արյունակցական կապերով: Բայց քանի որ երեկ եղավ այդ հայտարարությունը, տղաներին հանձնարարեցի՝ հասկացեք, թե ինչն է խնդիրը: Միքայել Մինասյանի քեռու տղայի անունը Միքայել Հասրաթյան է,  եւ մենք ցուցակում ունենք նույն անուն ազգանունով մարդ, բայց լրիվ ուրիշ մարդ է: Այսինքն ասածը չի համապատասխանում իրականությանը: Ասացին Զորի Բալայանի բարեկամն է ցուցակում: Մեր տղաները Զորի Բալայանի որդու հետ են խոսել: Պարզվել է մենք Բալայան ազգանունով մարդ ունենք, որը ոչ մի կապ չունի Զորի Բալայանի հետ, նրա տղան էլ հաստատել է: Այսինքն սա լրիվ ապատեղեկատվություն է: Սակայն անկախ ամեն ինչից, մենք մարդկանց ընդունում ենք իրենց գաղափարների, տեսլականների համար»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը իր ելույթում մասնավորապես, նշել էր, որ աղաքական ուժերից մեկը փորձում է ահաբեկելով, ստիպելով, «սրան-նրան ասֆալտին պառկեցնելով» քվեներ հավաքել, ինչ-որ ժամանակին անում էր ՀՀԿ-ն:

«Ինչից խոսում ենք, ասում են՝ սրանց հետեւում Քոչարյանն է կանգնած է: Քոչարյանը հենց ձեր կողքին է կանգնած, որովհետեւ Քոչարյանի PR-ը մենակ դուք եք անում: Սերժ Սարգսյանի բոլոր բարեկամներն «Իմ քայլը» դաշինքի ցուցակում են: Այն տղամարդը, ով անանուն, ֆեյքերի անվան տակ հայհոյում է, թքեմ նման տղամարդու երեսին, դուխ ունեք, տղամարդ եք, եկեք այստեղ բանավիճենք: «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուին ամեն օր հրավիրում ենք բանավեճի, փախչում է: Գա՝ ի՞նչ խոսի, գա՝ իմ հետ քաղաքական հարթակում ի՞նչ բանավիճի: Վախենում է, հիմա էլ ասում եմ՝ տղամարդ ես, հրավիրում եմ բանավեճի, արի առանց Նիկոլ Փաշինյանի, տեսնենք՝ ոնց ես լուծելու Երեւանի խնդիրները»,- հայտարարել էր Զոհրաբյանը:

Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին: Քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին եւ կտեւի մինչեւ սեպտեմբերի 21-ը: Ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ:

Կարծում են՝ Երեւանը հերթական բիզնես պրոյեկտն է իրենց համար․ Նաիրա Զոհրաբյանը քննադատեց Հայկ Մարությանին

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ․․․
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Հելսինկիում բողոքի ցույց է անցկացվել
Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ․․․
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Ամենաշատ