2403 դիտում
16:16 20-10-2018
Նախագահը շնորհավորկան ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսին՝ ձեռնադրության և օծման 50-ամյակի առթիվ: Ուղերձում ասվում է.
«Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսությունը Ձեր հովվապետությամբ շարունակում է բարոյական ու հոգևոր ամուր հենարան, ոգեշնչող ու միավորող ուժ մնալ մեր ժողովրդի համար: Բարձր գնահատականի են արժանի Ձեր անձնվիրական ջանքերը՝ ուղղված մեր ժողովրդի համախմբմանը, հայապահպանությանը, ազգային ու հոգևոր արժեքների պահպանմանը»:
Նախագահն Արամ Ա. կաթողիկոսին մաղթել է առողջություն, երկարակեցություն, անսպառ ուժ ու եռանդ` հայրապետական նվիրական առաքելության իրականացման ճանապարհին:
Նմանատիպ նյութեր
1511 դիտում
11:38 18-09-2014
Նախագահը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին
879 դիտում
23:13 11-11-2014
Նախագահը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին
Այս բաժնից
775 դիտում
09:38 25-04-2024
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 9 մարզերում
775 դիտում
23:51 24-04-2024
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. իրավապաշտպան
550 դիտում
23:19 24-04-2024
Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից. Մելքումյան