Զովացուցիչ ըմպելիքի՝ 90-ականներին հիթային դարձած գովազդը Սինդի Քրոուֆորդը կրկնել է 29 տարի անց: 55 տարեկանում էլ նա նույնքան գրավիչ է, գեղեցիկ, կազմվածքն էլ գրեթե չի փոխվել:
Քրոուֆորդն այդ առիթով Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել ու հետեւյալ գրառումը կատարել:
«Շատ ուրախալի էր նորից աշխատել լուսանկարիչ Դավիթ Յարոյի հետ՝ մանավանդ, որ նպատակը բարեգործական է: Մենք նորից վերադարձել ենք Halfway House սրճարան ու կրկնել 1992-ին նկարահանած հոլովակի կադրը: Մեր նպատակն է գումար հավաքել Մեդիսոնի Ամերիկյան ընտանեկան հիվանդանոցի համար, որտեղ եղբայրս բուժվել է քաղցկեղից: Դեւիդի պատկերասրահների շնորհիվ, որոնք կան աշխարհի տարբեր երկրներում, արդեն 1 մլն ենք հավաքել: Շնորհակալ եմ նաեւ իմ վարսահարդար Փիթեր Սավիչին, որը կրկնել է իմ հայտնի սանրվածքը»:
Սինդի Քրոուֆորդը
Սինդին 10 տարեկան է եղել, երբ եղբայրը 3 տարեկանում մահացել է, նրա մասին հիշողությունները միշտ ուղեկցել են մոդելին: Հիմա նա ցանկանում է օգնել հիվանդ երեխաներին:
Այդ նպատակով Քրոուֆորդը նորից սպիտակ շապիկ, շատ կարճ ջինսե կիսատաբատ է հագել ու կարմիր կոշիկներ:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: