ԱՀ Նախագահ Սահակյանը ՀՀ ԱԺ պատգամավորների հետ քննարկել է ներխորհրդարանական կապերի հարցեր
ՔաղաքականԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների ներխորհրդարանական կապերին, ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: