Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լևոն Մկրտչյանն ընդունել է «Samsung»  ընկերության փոխնախագահին

Լևոն Մկրտչյանն ընդունել է «Samsung»  ընկերության փոխնախագահին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էլեկտրոնային կրթության ուղղությամբ հնարավոր համագործակցության նպատակով հոկտեմբերի 6-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է  «Samsung»  ընկերության փոխնախագահ Սինգ Սիկ Չոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Ողջունելով հյուրերին նախարարը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով  կրթության կազմակերպումը մեր երկրի առաջնահերթություններից է: Նրա խոսքով`  Հայաստանի կառավարության ծրագրի շրջանակում նախարարությունն   աշխատանքներ է տանում տեսադասերի կազմակերպման մեթոդական մոտեցումների ու հեռահաղորդակցման գործիքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Գյուղական դպրոցներում կրթության որակի ապահովման անհրաժեշտության, աշակերտներին սովորելու հավասար հնարավորությունների ապահովման համատեքստում՝ Լևոն Մկրտչյանը կարևորել է  հեռավար և էլեկտրոնային կրթության զարգացմանն ուղղված յուրաքանչյուր քայլ: Այդ առումով, ԿԳ նախարարը բարձր է գնահատել «Samsung» -ի նման միջազգային կորպորացիայի հետ  համագործակցության հնարավորությունը:

Իր հերթին «Samsung»-ի փոխնախագահ Սիկ Չոյը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կրթության և գիտության նախարարությանը՝ իրենց կորպորացիայի կողմից մշակված պլանշետների էլեկտրոնային կրթական բովանդակության նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար:  

Հանդիպման ընթացքում քննարկվել են գործնական քայլեր իրականացնելու հեռանկարի հետ կապված մի շարք հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]