Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ընտրության շեմին. Որ 9 ֆուտբոլիստները կհրավիրվեն Հայաստանի ազգային հավաքական

Մարտի 17-ին կավարտվի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրը, որից պարզ կդառնա մեր ազգային թիմի վերջնական կազմը, որը կնախապատրաստվի մարտի 23-ին և 26-ին կայանալիք Բոսնիա-Հերցեգովինայի և Ֆինլանդիայի հետ ընտրական հանդիպումներին:

Մեր հավաքականի գլխավոր մարզիչն արդեն հրապարակել է 14 լեգեոներների անունները, որոնք հրավեր են ստացել առաջիկա հանդիպումներին մասնակցելու: Եթե հաշվի առնենք, որ հավաքականում հրավիրվածների շարքում տեղ են գտնում 23 ֆուտբոլիստներ, ապա սպասվում է, որ Գյուլբուդաղյանցը ազգային թիմ կհրավիրի Բարձրագույն խմբի առաջնության թիմերում հանդես եկող 9 խաղացողների: 14 լեգեոներների շարքում կա մեկ դարպասապահ՝ բելառուսական «Լուչը» ներկայացող Արսեն Բեգլարյանը: Հետևաբար Հայաստանում հանդես եկող 9 ֆուտբոլիստներից երկուսն ըստ ամենայնի կլինեն դարպասապահներ:

Այստեղ Գյուլբուդաղյանցը բավական լուրջ խնդրի առաջ է կանգնած: Հայաստանի հավաքականի, համեմատական կարգով ասած, հիմնական դարպասապահ Արամ Հայրապետյանը «Բանանցի» կազմում չի մասնակցում առաջնության հանդիպումներին: Մասնավորապես, «Լոռիի» և «Արցախի» հետ հանդիպումներում «Բանանցի» դարպասը պաշտպանել է Ստեփան Ղազարյանը, իսկ ազգային թիմի մեկ այլ թեկնածու՝ Անատոլի Այվազովը, եղել է պահեստայինների շարքում: Հայրապետյանն ընդհանրապես հայտավորված չի եղել այս հանդիպումներին: Կարծում ենք՝ առաջիկա հանդիպումներին Գյուլբուդաղյանցը կհրավիրի «Ալաշկերտի» դարպասապահ Հենրի Ավագյանին: Վերջինս Բարձրագույն խմբի առաջնության «Գանձասար-Կապանի» հետ մրցավեճում փոխարինելով կարմիր քարտ ստացած Օգնեյն Չանրարևիչին՝ բավական հաջող հանդիպում անցկացրեց: Հիշեցնենք, որ ազգային թիմի վերջին՝ «Լիխտենշտեյնի» հետ մրցավեճում Գյուլբուդաղյանցը հիմնական կազմում վստահել էր հենց Ավագյանին: Թե ով կլինի երկրորդ դարպասապահը՝ այս պահին դժվար է ասել:

Չենք կարծում, որ հավաքական հրավիրվեն «Գանձասար-Կապանում» հանդես եկող Գևորգ Կասպարովը կամ Գրիգոր Մելիքսեթյանը: Ամենահավանական թեկնածուն թերևս Այվազովն է, որը, ի տարբերություն մյուս դարպասապահների, հեռանկարային է և դեռևս հանդես չի եկել ազգային թիմի կազմում:

Ինչ վերաբերում է պաշտպանական գծի խաղացողներին, ապա հաշվի առնելով առաջնության վերջին 3 տուրերի հանդիպումները՝ կարող ենք ասել, որ ազգային թիմին կարող են օգնել Հայկ Իշխանյանը և Արտյոմ Խաչատուրովը՝ «Լոռիից», Գագիկ Դաղբաշյանը «Ալաշկերտից»: Կարծում ենք՝ ճիշտ կլինի ազգային թիմ հրավիրել նաև «Ալաշկերտի» մեկ այլ ներկայացուցիչ Դենիս Թումասյանին: Վերջինս մեր առաջնությունում հանդես եկող պաշտպաններից ամենափորձառուներից է, և վստահ ենք, որ կարող է օգնել ազգային թիմին: Թումասյանը «Ալաշկերտի» կազմում մասնակցել էր «Գանձասար-Կապանի» հետ հանդիպմանը և վատ տպավորություն չէր թողել:

Նշենք, որ արտասահմանում հանդես եկող ֆուտբոլիստներից ազգային թիմ է հրավիրվել ևս 4 պաշտպան՝ Անդրե Չալըշըրը, Վարազդատ Հարոյանը, Կամո Հովհաննիսյանը և Հովհաննես Համբարձումյանը: Կիսապաշտպանական գոտու ֆուտբոլիստներից այս պահին ունենք մեկ թեկնածու, որը տպավորիչ հանդիպումներ է անցկացնում Հայաստանի առաջնությունում և արժանի է վերջապես նորամուտը նշելու ազգային թիմում: Խոսքը վերջերս «Փյունիկից» «Արարատ-Արմենիա» տեղափոխված Պետրոս Ավետիսյանի մասին է: Հատկապես Մարկոս Պիզելիի բացակայության պայմաններում, կարծում ենք, Ավետիսյանը կարող է օգնել մեր հավաքականին: Ավետիսյանը բազմիցս է հրավիրվել ազգային հավաքական, սակայն տարբեր պատճառներով նրա նորամուտը չի կայացել:

Կարծում ենք՝ Գյուլբուդաղյանցը կհրավիրի նաև «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանին, որը բարելավում է մարզավիճակը և «Շիրակի» հետ մրցավեճում բավական հաջող խաղաց: Հայաստանում հանդես եկող վերջին 9-րդ ֆուտբոլիստը, որը կլինի ազգային թիմի կազմում, «Փյունիկի» մեկ այլ ներկայացուցիչ Ալիկ Առաքելյանն է: Նա, ինչպես նաև Վարդանյանը, առիթ ունեցել է խաղալու ազգային թիմի կազմում, և կարծում ենք՝ ժամանակն է նրանց ավելի ինտենսիվ կերպով գլխավոր թիմում ներգրավելու:

Այնուամենայնիվ չմոռանանք նաև հենակետային գոտուն, որը առաջիկա հանդիպումներում առանցքային նշանակություն կարող է ունենալ: Հայաստանում հանդես եկող ֆուտբոլիստներից ազգային թիմի թեկնածուներ կարելի է դիտարկել 3 ֆուտբոլիստների՝ «Փյունիկի» ներկայացուցիչներ Կառնել Մկրտչյանին, Ռումյան Հովսեփյանին, ինչպես նաև «Ալաշկերտում» ելույթ ունեցող Արտակ Գրիգորյանին: Ընդհանուր առմամբ թե ինչ որոշում կկայացնի Գյուլբուդաղյանցը դժվար է ասել:

Ցավոք, այս պահին նկատելի չեն այլ ֆուտբոլիստներ, որոնք կարող են օգնել մեր հավաքականին: Այսօր Բարձրագույն խմբում չունենք նոմինալ հայ հարձակվող, որը հույսեր կներշնչի: Ազգային հավաքականում քիչ թե շատ հագեցած է կիսապաշտպանական գիծը, որտեղ Գյուլբուդաղյանցը ընտրության ավելի մեծ հնարավորություն ունի՝ Գևորգ Ղազարյան, Արաս Օզբիլիս, Հենրիխ Մխիթարյան, Սարգիս Ադամյան: Հավաքական հրավիրված մյուս կիսապաշտպանների՝ Էրիկ Վարդանյանի, Պետրոս Ավետիսյանի, Ալիկ Առաքելյանի, Էդգար Բաբայանի համար իսկապես դժվար կլինի վերը թվարկված խաղացողների հետ մրցակցել հիմնական կազմում տեղ գտնելու համար:

Ամեն դեպքում առողջ մրցակցությունը ուժեղ կոլեկտիվ ստեղծելու կարևոր բաղադրիչներից է: Հուսանք, որ առաջիկա հանդիպումներին մեր հավաքականի մարզչին կհաջողվի խաղադաշտ դուրս բերել մարտունակ կազմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում