ՀՀԿ-ն արտահերթ ընտրությունների հարց չի քննարկում

ՀՀԿ-ն արտահերթ ընտրությունների հարց չի քննարկում

PanARMENIAN.Net - ՀՀԿ-ն արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարց չի քննարկում: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, հայտնում է Aysor.am-ը:

«Նման օրակարգ այս պահին մենք չենք քննարկել: Արտահերթ ընտրությունները պատվերով համերգ չի, որ երբ ուզենք, անցկացնենք, դա պետք է սահմանդրական նորմ լինի»,-ասել է նա:

Նա նշել է, թե արդեն ընտրվել է վարչապետ, «ո՞նց պետք է արտահերթ ընտրություն անենք»։

«Արտահերթ ընտրության մի ձև կա, երբ որ կառավարության ծրագիրը չի իրականացվում, այս պահին մենք ընտրել ենք վարչապետ ու արտահերթ ընտրությունների հարց չի քննարկվում ՀՀԿ-ում», - ասել է նա։

Շարմազանովի խոսքով՝ ընտրությունները մեկ տարի առաջ անցկացվել են ու ընտրությունների լեգիտիմությունն ու լեգալությունը որևէ մեկը հարցականի տակ չի դրել։

«Հիմա ի՞նչ արտահերթ ընտրություն», - ասել է Շարմազանովը։

Ապրիլի 20-ին հայտարարությամբ է հանդես եկել «Օրինաց երկիր» կուսակցությունը՝ նշելով, թե Հայաստանում ստեղծված լարված իրավիճակի հանգուցալուծման միակ տարբերակը եղել և մնում է քաղաքական լուծումը։ Կուսակցությունը լուծման ճանապարհը տեսնում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելով։

Ըստ Սահմանադրության 92-րդ հոդվածի՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասով, 151-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված դեպքերում Ազգային ժողովի արձակվելուց հետո:Այն է՝ վարչապետ չընտրվելու դեպքում և եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս կառավարության ծրագրին:

Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները նշանակում է Հանրապետության նախագահը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---