Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արդարադատության նախարարությունը հսկայական աշխատանք է կատարել հակակոռուպցիոն ոլորտում. Անդրեասյան

Արդարադատության նախարարությունը հսկայական աշխատանք է կատարել 
հակակոռուպցիոն ոլորտում. Անդրեասյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ներկայացրեց 2021 թվականին հակակոռուպցիոն ոլորտում կատարված աշխատանքները: 

«Արդարադատության նախարարությունը ճիշտ է՝ չի իրականացնում հակակոռուպցիոն աշխատանք, բայց նախարարությունը 2021 թվականին հսկայական աշխատանք է կատարել հակակոռուպցիոն համակարգ ներդնելու և հակակոռուպցիոն համակարգը զարգացնելու ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Անդրեասյանը:

Արդարադատության նախարարը առանձնացրեց կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտին առնչվող չորս օղակ` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, Հակակոռուպցիոն կոմիտեն,  Դատախազությունում ստեղծված Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունը և Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը, ինչպես նաև Հակակոռուպցիոն դատարանները:

« Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում իրականացրել ենք աջակցող դերակատարում, օրենսդրության զարգացման աշխատանքներ ենք կատարել, նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ենթակա հայտարարատու պաշտոնատար անձանց թիվն է եռապատկվել` 3200-ից հասցնելով 9000-ի: Այդ կազմակերպչական և բազմաթիվ օրենսդրական աշխատանքներում ամբողջությամբ աջակցել ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Արդյունքները, կարծում եմ, տեսանելի են շատերին, ովքեր նեղ մասնագիտացած են այս ուղղությամբ»,- ասաց Անդրեասյանը:

Մյուս կարևոր ուղղությունը, ըստ նախարարի, Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումն էր: Անդրեասյանը նշեց, որ օրենսդրական բազան  ամբողջությամբ մշակվել է նախարարության կողմից, Կառավարությունը նաև հսկայական միջոցներ է հատկացրել, որպեսզի Հակակոռուպցիոն կոմիտեն ձևավորվի և դրա աշխատանքներն արդեն սկսված են:

«Արդեն արդյունքները տեսնում ենք 2022 թվականին առանձին կոնկրետ գործերի տեսքով: Այս բլոկում շատ կարևոր է նաև Դատախազությունում առանձին միավորների ստեղծումը`Կոռուպցիայի դեմ պայքարի համապատասխան ստորաբաժանումը և նաև Ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչությունը»,- հավելեց Անդրեասյանը:

Նախարարը այս օղակի մեջ ամենակարևոր օղակը համարում է  հակակոռուպցիոն դատարանները, որոնք ստեղծվել են երեք ատյաններում և 2021 թվականին հսկայական աշխատանքներ են իրականացվել թե օրենսդրական, թե տեխնիկական ուղղությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]