Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Որևէ դասագիրք դրված չի քննարկման, դրանք պիտի մշակվեն բոլոր չափորոշիչների հաստատումից և փորձարկումից հետո. Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Տարրական մանիպուլյացիայի կանոնները. վերցնում ենք գործող Գրականության դասագիրքը 9-րդ դասարանի համար (հեղինակ՝ Դավիթ Գասպարյան), ընդգծում ենք, որ դասագրքի անվանումից բացակայում է Հայ բառը, ինչն արդեն շտապում ենք նշել, որ վկայում է, թե դասագրքի հեղինակը գործել է ազգի դեմ, այնուհետև բացում ենք դասագրքի 125-126 էջերը և կարդում.

Միջնադարում չզարգացավ թատրոնը, որովհետև հայ եկեղեցին թատրոնը համարում էր յուրովի սատանայություն և դեմ էր դրա գոյությանը։ Հայ առաքելական եկեղեցին մերժեց թատրոնը։ Թատրոնը համարվել է սատանայության վայր և օտարվել։ Այդ ոգով է գրված Վասն անօրեն թատերաց դիվականաց ճառը, որ ստեղծել են հոգևոր հայրերը։ Դյութերի և գուշակների կախարդանքից խուսափելու հետ մեկտեղ նրանք խորհուրդ էին տալիս հեռու մնալ թատրոնից։ Թատրոնը համարում էին կործանարար խեղկատակություն, աշխարհիկ անիմաստ զվարճանք։ Այստեղից էլ թատերգությունների իսպառ բացակայությունը հայ միջնադարում։ Հակառակ հայոց եկեղեցու վճռական արգելքներին՝ կաթոլիկ եկեղեցին թատրոնը թույլատրեց։

Սրանից հավելյալ եզրակացնում ենք, որ հեղինակը գործել է նաև ընդդեմ հայ եկեղեցու, դեռ ավելին՝ գովերգում է օտար կաթոլիկ եկեղեցին՝ ի հակադրություն մեր ազգային եկեղեցու և սկսում ենք դատափետել՝ տարածելով նյութեր հետևյալ վերնագրերով՝ ԳՐՈՀ ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՎ ԱԶԳԱՅԻՆԻ ԴԵՄ։ ԴՊՐՈՑԸ ԿՈՐԾԱՆՎՈՒՄ Է։ Աղմուկն ապահովված է։

Սակայն մենք այսպես չենք վարվում, մեզ պետք չեն էժանագին միավորներ, պետք է իրական փոփոխություն, ուստի կարդում ենք, տարբերում ենք չափորոշիչը դասագրքից և երբ մեզ ուղարկում են սարսափահար տեղեկություններ, թե նոր դասագրքերը կործանում են մեր կրթական համակարգը, խորը շունչ ենք քաշում, հիշում ենք, որ որևէ դասագիրք դրված չի քննարկման, դրանք պիտի մշակվեն բոլոր չափորոշիչների հաստատումից և փորձարկումից հետո, որ քննարկման դրված են առարկայական չափորոշիչների նախագծերը, որոնք հարկավոր է կարդալ, եթե կարևորում ենք, ուզում ենք սեփական կարծիք ու դիրքորոշում ձևավորել, կարդում ենք, վերլուծում, փաստարկված քննադատում, առաջարկներ ենք ուղարկում, մի խոսքով՝ նպաստում ենք հանրակրթության բովանդակության փոփոխություններին։

Որովհետև մանիպուլյացիան չի անցնելու։

https://www.facebook.com/zhanna.andreasyan/posts/3360371717357315

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում