Լրահոս

23.06.2018 10:30


ՀՀ ԶՈւ-երի զորմասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել

ՀՀ ԶՈւ-երի զորմասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ երեկ երեկոյան ՀՀ ԶՈւ-երի զորմասերից մեկում մահացել է պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Գրիշայի Մելքոնյանը: Մանրամասները համապատասխան կարգով»:

Shamshyan.com-ի տեղեկություններով էլ, բլինդաժում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Հ.Մ-ի դին: Ըստ նախնական տեղեկությունների` նա մահացել է կրակոցի արդյունքում: ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրան սպանելու կասկածանքով կա ձերբակալված, ով պայմանագրային զինծառայող Ս. Կ-ն է, վերջինս Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակիչ է:

Մահացածը նույնպես Արմավիրի մարզի բնակիչ էր:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը