Քաղաքական

16.01.2019 17:50


Սաշիկ Սարգսյանի կինը չի ցանկացել խոսել որդու արտահանձնման մասին (տեսանյութ)

Սաշիկ Սարգսյանի կինը չի ցանկացել խոսել որդու արտահանձնման մասին (տեսանյութ)

Այսօր դատարանում պետք է քննվեր Սաշիկ Սարգսյանի որդի Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործը, սակայն նիստը հետաձգվել է մեղադրող դատախազի բացակայության պատճառով:

Հայկ Սարգսյանը լրագրողի հարցին՝ խոսե՞լ է եղբոր՝ Պրահայում գտնվող Նարեկ Սարգսյանի հետ, տվել է դրական պատասխան։ Հարցին՝ ի՞նչ պայմաններում է պահվում եղբայրը, նա նշել է՝ ընտիր, և հավելել, որ եղբայրը ոչ մի դժգոհություն չունի։

Դատարանում էր նաև Սաշիկ Սարգսյանի կինը, ով հրաժարվել է պատասխանել Նարեկ Սարգսյանի վերաբերյալ լրագրողների հարցերին:

Հիշեցնենք՝ ՀՀ ոստիկանությունն ու ՀՀ-ում Ինտերպոլի ազգային բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների հետ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել են միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:

Այս խորագրի վերջին նյութերը