211652_close_icon
views-count123081 դիտում article-date 23:28 15-01-2019

Լոռու մարզի դատախազի տան թալանողները փախուստի չեն դիմել, իսկ դատախազը Թավշյա հեղափոխության օրերին ասել է, որ ինքը «Կամազի շոֆեռ է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով, երեկ՝ հունվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի բակից հեռացել են Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանի բնակարանը թալանելու մեջ կասկածվող 2 անձինք: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 4 ձերբակալվածներից 2-ի նկատմամբ դատավորը որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը, իսկ մյուս 2-ի հարցը քննարկելու համար դատավորը մտել է խորհրդակցական սենյակ: ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դատարանի բակից նշված 2 անձինք հեռացել են, քանի որ նրանց կալանավորման 72 ժամը լրացել էր և նրանք արդեն ազատ տեղաշարժվելու իրավունք ունեին, հետևաբար, տեղեկությունները, որ նրանք դիմել են փախուստի, չի բացառվում, որ հետագայում հերքվեն: Ի դեպ՝ երբ Լոռու մարզի դատախազ Ա. Մարտիրոսյանի բնակարանային գողության մասին լուր հրապարակվեց, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկություններ ստացավ, որ դատախազը բավականին ծանր է տարել հրապարակումը: Նա անգամ հոխորտացել է, որ լրատվամիջոցին դատի է տալու, քանի որ մենք համարձակվել ենք լուր հրապարակել: Հատուկ դատախազի համար հիշեցնենք, որ նա հանրային դեմք է և եթե թալանում են նրա տունը, որտեղ նա բնակվում է վարձակալական հիմունքներով, ապա ցանկացած լրատվամիջոց, եթե այդ մասին տեղեկություններ է ունենում, որը հավաստի է, ապա դա ներկայացնում է հանրությանը: Հետաքրքիր է նաև, որ դատախազը այնպիսի մարդու տուն է վարձակալական հիմունքներով վերցրել, որ գուցե շատ երկրների դատախազներ չհամարձակվեին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հնարավոր է՝ մարզում բողոքներ լինեին այն բնակարանի սեփականատիրոջ հիմնարկից ու դատախազը հաստատ չէր համարձակվի օբյեկտիվ քննություն կատարել: ՄԻ քանի անշարժ գույքի գործակալներ էլ մեզ ասում էին, որ դատախազը եթե վարձակալական հիմունքներով բնակարան է վերցրել, նա պարտավոր է պայմանագիր կնքել և մի որոշ տոկոսային գումար պետք է մուծեր պետական բյուջե: Անշարժ գույքի գործակալներն ասում էին նաև, որ չի բացառվում գլխավոր դատախազությունը հնարավոր է դատախազի տան վարձը տրամադրում է պետական միջոցներից ու այդ դեպքում նույնպես պետք է Լոռու մարզի մեծն դատախազը, ով իր բնակարանային գողերի դեմն առնելու փոխարեն ցայտնոտի մեջ է ընկել լուրի հրապարակման հետ կապված, հանրությանը տեղեկացներ, որ ինքը վճարումը կատարում է դատախազության տրամադրած գումարով: Ասում են նաև որ Լոռու մարզի դատախազը իր լուսանկարները հրապարակելու համար սպառնացել է մեզ, թե որտեղից ենք այդ լուսանկարները ձեռք բերել: Նախ, լուսանկարներից մեկը նրա աշխատասենյակի լուսանկարն է, որը պեղել ենք համացանցից, իսկ մյուս նկարը, որտեղ դատախազը կանգնած է Կամազի դիմաց, արվել է Թավշյա հեղափոխության օրերին, երբ Լոռու մարզում ժողովուրդը ոտքի էր ելել ու հիմա արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ պայքարում էին իրենց իրավունքների և Թավշյա հեղափոխության հաղթանակի համար, դատախազը Կամազի առջև կանգնած անընդհատ «ֆշշոցներ է հնչեցրել» ակցիայի մասնակիցների հասցեին: Ասում են նաև, որ երբ այդ օրը Երևանից ժամանած ցուցարարները չեն ճանաչել դատախազին ու կասկածել են, որ նա «ուղարված ժուչոկ է», մոտեցել են նրան և հարցրել, թե ինքն ով է: Մեր աղբյուրներն ասում են, որ նա չի համարձակվել ներկայանալ, որ ինքը մարզի դատախազն է, այլ ցույց է տվել իր թիկունքին կանգնած Կամազն ու ասել, «Հեչ, Կամազի շոֆեռն եմ»: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/12/1114739/?fbclid=IwAR1qCsGyt-23JCEh-MmySzAJZWJ4-M6GEbdOHAq_WJWRmyS5i1w8ohbzscU]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հունվարի 11-ին ՀՀ քր. օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցվել էր քրեական գործ։ Նշված քրգործի շրջանակում կային ձերբակալվածներ։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 11-ին Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Վանաձոր քաղաքի Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Աղայան փողոցի 74/1 շենքի բնակարաններից մեկում գողություն է կատարվում։ Ոստիկանները հաշված րոպեների ընթացքում հասել էին նշված վայր, որտեղ նկատել էին, որ 4 հոգի Mercedes մակնիշի 34 ՏZ 783 համարանիշի ավտոմեքենայի մեջ իրեր տեղադրեցին ու դիմեցին փախուստի։ Ոստիկանները հետապնդել էին Mercedes-ին և Նարեկացի փողոցի թիվ 15 հասցեի մոտ մեկ այլ օպերատիվ խմբի հետ համագործակցելով՝ կարողացել էին կանխել Mercedes-ի հետագա փախուստը և նրանց բերման ենթարկել Ոստիկանության Տարոնի բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել էր, որ նրանք են Վանաձոր քաղաքի Լանջային փողոցի բնակիչ՝ 24-ամյա Անդրանիկ Առաքելյանը, Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի բնակիչ՝ 28-ամյա Գևորգ Մանուկյանը, Վանաձոր քաղաքի Բաթումիի փողոցի բնակիչներ՝ 26-ամյա Սամվել Հասանյանը և 27-ամյա Արմեն Հարությունյանը։ Պարզվել էր, որ ժամը 19։50-ի սահմաններում 47-ամյա Վարուժան Սաքանյանին պատկանող Աղայան փողոցի 74/1 շենքի 13 բնակարանի դռան փականը վնասված էր։ Այդ մասին ոստիկանները տեղեկություն էին ստացել և շտապ այցելել նշված հասցե ու մուտքի մոտ կանգնած տեսել էին Ոստիկանության Տարոնի բաժնի իրենց գործընկերոջը, ում հետ ուսումնասիրել էին բնակարանը և հայտնաբերել ննջասենյակի, հյուրասենյակի իրերը խառնած վիճակում։ Դեպքի վայր էր ժամանել արդեն քննչական խումբը՝ քննիչ Մարգարյանի գլխավորությամբ։ Ոստիկաննրը բերման ենթարկված Ա. Առաքելյանի անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերել էին գաղտնի փականով ծալովի դանակ, Գ. Մանուկյանի անձնական խուզարկությամբ՝ ծալովի դանակ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժածներից Վ. Սաքանյանն աշխատում է Լոռու մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչ և նրա տանը վարձակալական հիմունքներով բնակվում է Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը։ Ձերբակալվածներից Ա. Հարությունյանն էլ աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր