Վլադիմիր Պուտինն ամանորյա շնորհավորական նամակներ է հղել Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սիլվիո Բերլուսկոնին և Նիկոլա Սարկոզիին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ամանորյա շնորհավորական ուղերձներ է հղել մի շարք երկրների ղեկավարների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

Պուտինը շնորհավորական նամակներ է հղել նաև ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Բրազիլիայի, Արգենտինայի և մի շարք այլ երկրների առաջնորդներին ու Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինին:

Նշենք նաև, որ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել օտարերկրյա պետությունների և կառավարությունների նախկին ղեկավարների և քաղաքական գործիչների, մասնավորապես, Ալմազբեկ Աթամբաևին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Սիլվիո Բեռլուսկոնիին, Ջորջ Բուշին, Ռոմանո Պրոդիին, Նիկոլա Սարկոզիին, Ֆրանսուա Ֆիյոնին, Թարյա Հալոնենին, Արքա Խուան Կարլոս I-ին և Գերհարդ Շրյոդերին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վլադիմիր Պուտինը շնորհավորել էր Ռոբերտ Քոչարյանին Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, ոգու ամրություն և տոկություն:

Տեսանյութեր

Լրահոս