211652_close_icon
views-count791 դիտում article-date 20:00 07-12-2022

Տավուշի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 70-100 մետր. «Ճանապարհային դեպարտամենտ»

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորանները և Սատանի կամուրջ-Տաթև ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։

Թալինի, Վարդենիսի, Հրազդանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։

Տավուշի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 70-100 մետր:
Հրազդանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
 

Նմանատիպ նյութեր