211652_close_icon
views-count11522 դիտում article-date 17:57 27-07-2017

Ստամբուլի օդանավակայանում 2 օդանավեր են բախվել

Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում իրար են բախվել Scat Airlines և Türk Hava Yollari ավիաընկերություններին պատկանող 2 օդանավեր։ Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը։ Scat Airlines-ի օդանավը պատրաստվում էր իրականացնել դեպի Աքթայ, իսկ երկրորդը՝ դեպի Թայբեյ չվերթը։ Միջադեպի հետևանքով թեթևակի վնասվածք է ստացել Türk Hava Yollari-ի օդանավի պոչային հատվածը, որի ուղևորները տարհանվել են։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ բախման պատճառը եղել է խիտ մշուշը, ինչի պատչառով տեսանելիությունը բավականին ցածր է եղել։

Նմանատիպ նյութեր