211652_close_icon
views-count2940 դիտում article-date 23:06 03-03-2020

«Դոմ Մոսկվի» Մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում կայացել է երիտասարդական ծրագիր` նվիրված Հայրենիքի պաշտպանի օրվան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտի 2-ին «Դոմ Մոսկվի» Մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում կայացավ երիտասարդական ծրագիր` նվիրված Հայրենիքի պաշտպանի օրվան: «Դոմ Մոսկվի» կենտրոնի կազմակերպած միջոցառումը մեկնարկեց «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղով՝ նվիրվածՀաղթանակի 75-ամյակին: Խաղին իրենց մասնակցությունը բերեցին տարբեր ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ (Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարան, Երևան քաղաքում Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղ, Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարան Երեվանյան մասնաճյուղ, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան, Հայաստանի ամերիկյան համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան): Հարցերը նվիրված են լինելու Հայրենական մեծ պատերազմին։ Միջոցառման խաղավարն էր «Գիտակների հայկական ասոցիացիա»-ի նախագահ Տիգրան Քոչարյանը։ Հայրենիքի պաշտպանի օրվա առիթով կենտրոնի համերգասրահում տեղի կունեցավ նաև տոնական համերգ, որի ընթացքում ելույթ կունենան Գոռ Սուջյանը, «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազ բենդը, «Only Girls» խումբը, Արամ Խաչատրյանի անվ․ եռյակը և Վլադ Օհանովը։ Երեկոն վարեցին Սերգեյ Սարգսյանն ու Նարեկ Մարգարյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր