Friday, 19 04 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել

Քոչարյանը Վանեցյանին չի կարող ներել ու վստահել, Վանեցյանը նրա համար զրո է

 

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

– Կարծես թե գալիս է ժամանակը կորոնավիրուսի հետևանքների հետ հաշվի նստելու՝ հաշվի առնելով այն վիճակագրությունը, որը թույլ է տալիս որպես մեղմացում ընկալել:

– Այո, լավ է, որ դրական միտում կա, որոշակի հանգստություն իջավ: Կորոնավիրուսը նաև քաղաքական դրսևորումների դրդապատճառ էր դարձել. դա փոթորիկ է մի բաժակ ջրում, որը ընդդիմությունը փորձում է օգտագործել: Համավարակը գնահատելը և դրա հիման վրա մեղադրանքներ ներկայացնելն ու հրաժարականներ պահանջելը արդյունավետ մեթոդ չէ: Համավարակի գնահատման համար դեռ ժամանակ է պետք: Համավարակը կմնա այնքան ժամանակ, քանի դեռ բալասանը չկա, քանի դեռ պատվաստանյութ չի ստեղծվել… Եվ ամբողջ աշխարհում իշխանությունները նման քաղաքական ալիքի տակ են ընկնելու:

– Մեր երկրի քաղաքական ալիքի փաստացի վկայություններից է այն, որ արդեն երեք կուսակցություն դիմել է դատարան՝ վիճարկելով դիմակ կրելու արգելանքը, ԱԺ-ում արդեն քննիչ հանձնաժողով է ստեղծվել կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության և պարետատան աշխատանքների արդյունավետությունն ուսումնասիրելու նպատակով:

– Հանրությանը հուզող թիվ մեկ խնդիրը մնում է համավարակը: Քաղաքական թիմերը հասկանում են, որ դա հանրային հետաքրքրություն է ներկայացնում, և այդ առումով ակտիվություն են ցուցաբերում: Կարծում եմ՝ այնպիսի թերություններ չեն եղել այդ աշխատանքում, որը կհանգեցնի իշխանափոխության: Իշխանափոխության կոչերը հանգուցալուծման բերող պատրվակներ չեն: Իշխանափոխություն տեղի է ունենում հետընտրական պրոցեսներում, երբ ընտրությունները կեղծվում են… Իշխանափոխություն կլինի, եթե, օրինակ, ԼՂ հարցով պարտադրանք դրվի իշխանության վրա:

– Առաջնահերթ դիրքում հայտնվել են կրթական և առողջապահական խնդիրները:

– Այդ խնդիրները չեն կարող հանրությանը փողոց հանել և տանել իշխանափոխության… Նախարարների, օրինակ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջի հարցը չի կարող դառնալ Փաշինյանի հրաժարականի պահանջ… Մեր ժողովրդի էթնոհոգեբանական ընկալումներում նույնիսկ սոցիալական ծանր խնդիրները իշխանափոխության պատրվակ չեն դառնում: Երկրում խնդիրներ կան, բայց ընդդիմությունն այսօր ժողովրդին իշխանափոխության տանելու որևէ շանս չունի:

– Ի՞նչն է միավորում ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին և «Հայրենիքին», և ի՞նչ մասնակցություն ունի Ռոբերտ Քոչարյանն այդ միավորմանը:

– Նախ՝ արդար ընտրություններով իշխանության եկած ուժին արտահերթ ընտրությունների մղելը գրեթե անհնար է, ոչ մեկը միայնակ չունի պոտենցիալ այդ խնդիրը լուծելու, և Հայաստանում ուժերը մշտապես գնացել են միավորվելու՝ իշխանության դեմ պայքարելու համար:

– Իսկ ինչո՞ւ այս ցանկում չկա ՀՀԿ-ն:

– ՀՀԿ-ի խնդիրն այլ հարթության մեջ է, ՀՀԿ ղեկավար Ս. Սարգսյանը հստակ ասաց, որ աշնանը իշխանափոխության մասին խոսելն անհնարին է, գարնանն էլ կասի, որ գարնանն էլ է անհնարին: Ի տարբերություն մյուսների՝ ՀՀԿ-ն ինքնուրույն քաղաքական ուժ է, և Ս. Սարգսյանը քաղաքական դաշտի ամենաերկարակյաց ու ամենաշատ տեղեկացված մարդն է, նա հաշվարկում է ամեն ինչը և չի ուզում մասնակցել մի բանի, որը ոչ թե իշխանափոխության, այլ իշխանությանը թուլացնելու խնդիր է լուծում, ինքն այս խաղում չկա: Այն ուժերը, որ դրսից խրախուսում են այս խաղը, չեն ուզում, որ Փաշինյանը փոխվի:

– Հավանակա՞ն է, որ այս եռյակը ձևավորել է Ռ. Քոչարյանը:

– Շատ քիչ հավանական է… Գագիկ Ծառուկյանը խուսափում է, ինչպես օձը՝ դաղձից, որովհետև Մարտի 1-ի հարց կա, նա Ռոբերտ Քոչարյանի հետ նույն դաշտում չի հայտնվի և Մարտի 1-ի բեռի տակ չի մտնի: Այս եռյակում, բայցի ՀՅԴ-ից, մյուս երկուսի լիդերներն ամբիցիոզ են: ԲՀԿ-ն ամենամեծն է և ակնկալում է, որ իրեն սպասարկեն, մյուս երկուսն էլ այնպես չէ, որ Ծառուկյանին մտքի տիտան են համարում և դրա համար են ուզում համագործակցել, ուղղակի ուզում են օգտվել ԲՀԿ-ի հնարավորություններից: (Ես այսպիսի բան էլի եմ տեսել և չեմ մասնակցել դրան և այդ դրդապատճառով եմ դուրս եկել ՀԱԿ-ից): Ես նաև Վանեցյանի առումով եմ բացառում Քոչարյանի մասնակցությունը եռյակի ձևավորմանը, որովհետև Ռոբերտ Քոչարյանը չի կարող ներել ու չի կարող վստահել Վանեցյանին, դա բացառված է, Քոչարյանը փորձառու մարդ է, իսկ Վանեցյանը քաղաքական առումով զրո փորձ ունի, և կոպտագույն սխալներ է անում: Ես կարծում եմ, որ նրա կուսակցությունը ինչ քայլեր որ անում է, հստակ սպասարկման դաշտի քայլեր են, ինչը դրական արդյունք չի կարող բերել:

Խնդիրներ կան, որոնք ժամանակ, լուրջ մեթոդներ, անցած ուղի են պահանջում… Իրենք ընդդիմություն չեն: Նրանց և իշխանությունների քաղաքական մոտեցումների տարբերությունը ո՞րն է. իրենք ասում են՝ ռուսների հետ Նիկոլ Փաշինյանն անազնիվ է, մենք ազնիվ կլինենք: Իսկ այդպես իշխանափոխություն անելն անհնարին է… Մենք առաջարկներ ենք ներկայացնում, ասում են՝ դուք ընդդիմություն չեք, իշխանությանը գովում եք: Իրենք ինչո՞վ են ընդդիմություն, որ ասում են՝ դիմակ դնելը սխալ է, եկեք Նիկոլին փոխե՞նք: Բնականաբար, այդպիսի ընդդիմությունը հանրության աջակցությունը չի ունենալու:

– ՍԴ նոր կազմը ինչո՞ւ այսպիսի աղմուկով ընտրվեց, հնարավո՞ր էր խուսափել նման բանավեճից:

– Ն. Փաշինյանի կադրային քաղաքականությունը քննադատողների պակաս չկա, չեմ կարծում, որ ես էլ պիտի միանամ նրանց, առավել ևս, որ մարդկանց չի հետաքրքրում ՍԴ կազմի հարցը, համավարակի, աշխատանքի, վարկերի հետ կապված հարցերն են մարդկանց հուզում: Ինչու ՍԴ կազմը աղմուկով ընտրվեց: Մեր դատական համակարգում չկա մի մարդ, որին ես իդեալական եմ համարում և ինձ հետ կապված որևէ հարց կցանկանայի, որ այդ դատավորը դատեր: Մեր դատական համակարգում չկա այդպիսի մարդ, և ում էլ ՍԴ դատավոր դնես, մի անուն կդնեն: Իմ կարծիքով՝ այդ համակարգի միակ լավ ներկայացուցիչը Արտակ Զեյնալյանն է, բայց նրան էլ քննադատողներ կլինեն: Ժողովուրդը քվե է տվել Ն. Փաշինյանին, վստահել է նրան, նրա ծրագրերին և հավատացել է, որ կկատարի իր խոստումները, իսկ թե ում հետ կկատարի իր խոստումները, դա իր որոշելիքն է: Տա Աստված, որ կատարի խոստումները, եթե չկատարի, իր ընտրած կադրերով հաջողության չհասնի, չի վերընտրվի… Ընդհանրապես հեղափոխություններից հետո ակնկալիքները մեծ են, կադրերի բազան փոքր, և նրանց ընտրությունը բարդ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում