1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պատահար Երևան-Երասխ ճանապարհին. 39-ամյա վարորդը տեղում մահացել է

Պատահար Երևան-Երասխ ճանապարհին. 39-ամյա վարորդը տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան հոկտեմբերի 21-ին՝ ժամը 6.05-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 24-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և ընկել ճամփեզրի փոսը. վարորդը՝ 1978 թ. ծնված Կարեն Հակոբյանը, տեղում մահացել է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, նույն օրը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 36-ամյա քաղաքացուհի և հիվանդանոցում հայտնել, որ վնասվածքը ստացել է նույն վթարի հետևանքով:

Կատարվում է քննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]