Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

ԱՄՆ-ը միևնույնն է Ադրբեջանին տրամադրելու է այդ օգնությունը, պետք է հասնենք նրան,որ Հայաստանին ևս ռազմական օգնություն տրամադրվի

Հունիսի վերջին ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանեց ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոնի ու Կոնգրեսում հայկական հանձնախմբի մի շարք այլ կոնգրեսականների՝ պետքարտուղար Պոմպեոյին ու պաշտպանության նախարար Էսփերին հասցեագրված նամակին, որում կոնգրեսականները մտահոգություն էին հայտնում Ադրբեջանի մայիսի 18-22-ի խոշոր զորավարժությունների ու Ադրբեջանին տրամադրվող ավելի քան 100 միլիոն դոլարի ամերիկյան ռազմական օգնության շուրջ: Կոնգրեսականները վտանգավոր և ապակայունացնող են որակել հատկապես համավարակի պայմաններում անցկացվող այս զորավարժությունները: Անգամ նորմալ պայմաններում դրանք անընդունելի են՝ ելնելով զորավարժությունների հարձակողական բնույթից և ծավալից՝ նշել են կոնգրեսականները, ովքեր մեղադրել են Ադրբեջանին ԵԱՀԿ-ի 2011 թվականի Վիեննայի փաստաթղթի դրույթները խախտելու համար:

Պատասխան նամակում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մերի Էլիզաբեթ Թեյլորը նշել է, որ ԱՄՆ-ը նախկինում իր մտահոգություններն է հայտնել Ադրբեջանի խոշոր զորավարժությունների թափանցիկության բացակայության վերաբերյալ: Ըստ նրա՝ Վաշինգտոնը կշարունակի Ադրբեջանի ուշադրությունը հրավիրել ռազմական ակտիվության ողջ տեղեկատվության տրամադրման կարևորության վրա:

Պետքարտուղարությունը, սակայն, ընդգծում է՝ իրենց ձեռքում եղած տեղեկության ուսումնասիրությունը չի բացահայտում, որ ադրբեջանական զորավարժությունները խախտել են Վիեննայի փաստաթղթի դրույթները: Թեյլորն ընդգծել է, որ ԱՄՆ-ը կարևորում է Ադրբեջանի և Հայաստանի հետ գործընկերության ամրապնդումը, որը ներառում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ներքո հայկական և ադրբեջանական զորամիավորումների ներգրավվածությունը: Պետքարտուղարությունը հավելել է՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության ռազմական ծրագրերը Ադրբեջանի հետ բխում են ԱՄՆ-ի, Ադրբեջանի և տարածաշրջանային գործընկերների ազգային շահերից՝ օգնելով ահաբեկչության, թմրամիջոցների շրջանառության, զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելմանը: Դրանք չեն իրականացվում Հայաստանի ու Ադրբեջանի միջազգային սահմանների կամ շփման գծի մոտ, չեն նպաստում Ադրբեջանի հարձակողական հնարավորությունների մեծացմանը և չեն սպառնում Հայաստանին ու տարածաշրջանին՝ նշված է պետքարտուղարության պատասխան նամակում:

«Անգամ եթե տրամադրվող այդ միջոցները չեն ծախսվում Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով, հարյուր միլիոն դոլարի ռազմական օգնության շնորհիվ Ադրբեջանը հնարավորություն է ստանում ազատված միջոցներով Թուրքիայից կամ այլ երկրից գնել հարձակողական զենքեր»,- կարծում է կոնգրեսական Փալոնը: Փալոնը տեղեկացրել է, որ այժմ հայկական հարցերով հանձնախումբը փորձում է որոշակի դրույթներ ներառել հուլիսի վերջին Ներկայացուցիչների պալատի օրակարգում ներառվող Ազգային պաշտպանության հատկացումների օրինագծում (National Defense Authorization Bill), որով մարդու իրավունքները խախտող երկիրը պետք է զրկվի ռազմական օգնություն ստանալու հնարավորությունից: Ըստ կոնգրեսականի՝ Ադրբեջանը հայտնի է մարդու իրավունքների պաշտպանության խախտումներով և ռազմատենչ քաղաքականությամբ, ուստի չպետք է ներառվի պաշտպանական այն ծրագրում, որով ստացել է 100 միլիոն դոլարի ռազմական օգնություն:

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ Ադրբեջանը Միացյալ Նահանգների համար ռազմավարական նշանակություն ունի, և այդ երկրին օգնության տրամադրումը, անկախ ամեն ինչից, շարունակվելու է:

«Մենք որքան էլ ջանքեր ենք թափում, այդ ուղղությամբ ոչինչ փոխել չենք կարողանում, ուստի, ըստ իս, պետք է հասնենք նրան, որ Միացյալ Նահանգները Հայաստանին ևս ռազմական օգնություն տրամադրի ու դրանով բալանսավորի այս պրոցեսը: Կարծում եմ՝ ճիշտ մարտավարությունն է հասնել նրան, որ Միացյալ Նահանգները Հայաստանին նույնպես ռազմական օգնություն տրամադրի, ոչ թե ջանքեր թափենք Ադրբեջանին ռազմական օգնության կասեցման ուղղությամբ», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա:

Հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ այդ օգնությունը չի տրամադրվում Հայաստանին՝ վատ դիվանագիտակա՞ն, քաղաքակա՞ն, թե՞ լոբբիստական աշխատանքը, Սուրեն Սարգսյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ այս ուղղությունները պետք է համագործակցված ջանքեր գործադրեն՝ դիվանագիտությունը, պառլամենտական քաղաքականությունը և մեր լոբբիստները: Առանց լոբբիստների հետ կոորդինացված աշխատանքի՝ մենք ունենք այն պատկերը, ինչ այսօր ունենք: Վերջապես պետք է վերադասավորել Միացյալ Նահանգների հետ ունեցած մեր քաղաքական օրակարգի առաջնահերթությունները: Այս դեպքում հաջողություններն ավելի շատ կլինեն»:

Իսկ Ադրբեջանն, ըստ մեր զրուցակցի, մի շարք առավելություններ ունի, այդ թվում նաև այն կարևոր առանձնահատկությունը, որ էներգետիկ ռեսուրսներով հարուստ պետություն է և Միացյալ Նահանգների ու նրա ռազմավարական դաշնակիցների համար՝ այդ թվում Եվրոպայում, ունի կարևոր նշանակություն: Արդյոք խնդիր չէ՞ այն, որ մեր դիվանագիտությունն ու լոբբիստները աշխատում են միայն դեմոկրատների հետ՝ հաջորդ դիտարկմանն ի պատասխան ամերիկագետն ասաց. «Դա իրերի դասավորության հետևանք է, հայ համայնքը, որը մեր լոբբիստների շարժիչ ուժն է, հիմնականում բնակվում է դեմոկրատական նահանգներում, բնականաբար այդ նահանգներում ազդեցությունը հենց դեմոկրատների միջոցով է կիրառվում Կոնգրեսի և նաև վարչակազմի նկատմամբ, բայց սա պետք է դիվերսիֆիկացնել, որովհետև մենք այսօրվա դրությամբ, ցավոք սրտի, հանրապետականների հետ ակտիվ շփում չունենք: Դա է պատճառը, որ հանրապետական վարչակազմի հետ մեր աշխատանքը լավ չի ընթանում: Մենք պետք է ջանքեր գործադրենք նաև հանրապետականների հետ աշխատելու համար»:

Բարդ է, ըստ մեր զրուցակցի, կանխատեսել, թե ինչով կավարտվեն ԱՄՆ նախագահական ընտրությունները. «Կարծում եմ՝ շանսերի մասին կկարողանանք խոսել օգոստոսի վերջին և սեպտեմբերի սկզբին, բայց այս պահի դրությամբ`եթե դեմոկրատները հաղթեն, մենք առավել ակտիվ պետք է աշխատենք ոչ միայն դեմոկրատների, այլև նորից հանրապետականների հետ, որովհետև չեմ բացառում, որ դեմոկրատների հաղթանակի դեպքում հանրապետականներն օրենսդիրում մեծամասնություն ունենան, և սա նույնպես լուրջ մարտահրավեր կլինի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում