Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ռուսաստանի հետ բոլոր պայմանագրերը պետք է վերանայվեն ու վերացվեն ճորտության հետքերը

ՀՀ սահմաններին Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունների հարցով Հայաստանը պաշտոնապես չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), և եթե դիմի, ապա կգործարկվեն ՀԱՊԿ-ով նախատեսված մեխանիզմները։

Այս մասին ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Նա նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ երկրներ, միմյանց նկատմամբ պարտավորություններ ունեն. «Ռուսաստանը Հայաստանը դիտարկում է որպես գործընկեր, և Հայաստանի վրա հարձակման ժամանակ կգործարկվեն ՀԱՊԿ-ով նախատեսված մեխանիզմները: ՀՀ տարածքում մեր 102-րդ ռազմաբազան է գտնվում, որը գեղեցկության համար չէ այստեղ տեղակայված»:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ հայ-ռուսական հարաբերություններում կա դրական դինամիկա, և դա պայմանավորված է  թավշյա հեղափոխությունից հետո  եկած իշխանության դիրքորոշմամբ: «Մեծ հաշվով՝ Զատուլինը նորություն չի ասել, իսկապես ռազմաբազան գեղեցկության համար չի դրված, և լավ կլինի, որ այն ծառայի իր նպատակին։ Կարծում եմ՝ քննադատությունները ազդել են՝ հիմա փաստորեն ասում են, որ եթե ուզում եք ՀԱՊԿ-ը ավելի շատ օժանդակի, գողապետությունը պետք է ոչնչացնեք, որ մեզ հետ հաշվի նստեն. դա ուղիղ համեմատական է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցն ընդգծեց. «Առաջիկայում նոր իշխանության խնդիրը պետք է լինի վերանայել Ռուսաստանի հետ բոլոր պայմանագրերը ու վերացնել ճորտության հետքերը։ Այդ պայմանագրերը պետք է դզվեն ու իրավահավասար հիմքերով դրվեն։ Եթե մենք դառնանք Գերմանիա, ռազմաբազայի կարիք չենք ունենա։ Բայց չզարմանաք՝ Ճապոնիայում ամերիկյան ռազմաբազա կա, որ ռուսական հրթիռներից պաշտպանվեն։ Ասում են՝ ռազմաբազան որ ուժեղանում է, հակառակորդը թիրախավորում է։ 1915 թվականին ռազմաբազա չկար, բայց եղավ այն, ինչ եղավ»։

Ըստ Շիրինյանի՝ հեղափոխության արդյունքում է, որ այսօր Զատուլինն արձանագրում է՝ դիմելու դեպքում ՀԱՊԿ-ը կկատարի իր առջև ստանձնած պարտավորությունները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում