Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵՄ-ն ՀՀ-ին ֆինանսական օժանդակություն կտրամադրի ժողովրդավարության ու իրավունքի գերակայության ոլորտում հաջողությունների համար

 ԵՄ-ն ՀՀ-ին ֆինանսական օժանդակություն կտրամադրի ժողովրդավարության ու 
իրավունքի գերակայության ոլորտում հաջողությունների համար

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետությանը հավելյալ ֆինանսական օժանդակություն կտրամադրի 2018թ. ժողովրդավարության ու իրավունքի գերակայության բնագավառներում հատուկ ձեռքբերումների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին հունվարի 29-ին Արտաքին գործերի նախարարությունում նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտնեց ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը:

«Մենք հատուկ բյուջետային տող ունենք, որը նվիրված է իրավունքի գերիշխանության և ժողովրդավարության բնագավառում հատուկ ձեռքբերումներին: Ես հայտարարում եմ, որ այս տարի լրացուցիչ օժանդակություն կլինի որպես խրախուսանք անցյալ տարվա զարգացման համար: Շատ կարևոր է երկրում ձևավորված դրական տրամադրությունը: Մարդիկ այսօր ավելի քան հետաքրքրված են, որպեսզի գան Հայաստան և ներդրումներ կատարեն: Մենք քննարկեցինք ներդրումային համաժողով իրականացնելու հնարավորությունը, որը եվրոպական ներդրողներին կծանոթացնի Հայաստանում առկա վիճակին»,- ասաց ԵՄ հանձնակատարը:

Նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Յոհաննես Հանի հետ առանձնազրույցի ընթացքում Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում տարբեր հարցեր են քննարկել:

«Բավական հետաքրքիր և ծավալուն քննարկումներ ունեցանք հանձնակատարի հետ: Հանձնակատարն արդեն առիթ ունեցավ հանդիպելու վարչապետին, նախագահին, մենք շատ գործնական քննարկում ունեցանք փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ներկայությամբ: Մեր քննարկման ընթացքում ևս մեկ անգամ ընդգծեցինք այն կարևորությունը, որ մենք տալիս ենք երկկողմ հարաբերություններին: Մեր հարաբերությունների հիմնական իրավական հիմքը մնում է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Քննարկեցինք մի շարք ծրագրեր, որոնք իրականացնելիս կարող ենք օգտվել համաձայնագրի ընձեռած գործիքներից»,- նշեց նախարար Մնացականյանը:

ԵՄ հանձնակատարը հավելեց, որ քննարկվում են մի շարք ուղղություններ, որտեղ Եվրոպական միությունը կարող է օժանդակել Հայաստանին:

«Մեր ամբողջ համագործակցության հիմքում կուռ մի համակարգ է: Այսօր 300 մլն եվրոյի ծրագրերի իրագործման փուլում ենք, ևս 100 մլն-ի ծրագրեր ճանապարհին են: Կառավարության հետ աշխատում ենք, որպեսզի առանձնացնենք հետագա համագործակցության ոլորտները: Վերջերս ստորագրել ենք փաթեթ, որը վերաբերում է կրթության ոլորտի զարգացմանը: Այն 23 մլն եվրոյի ծրագիր է: Մենք արդեն մեծ ներդրում ունեցել ենք կրթության մեջ, և դա անելու ենք նաև ապագայում»,- ասաց Հանը:

Յոհաննես Հանը շնորհավորեց ԱԳ նախարարին և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ 2018թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ՝ նշելով, որ դրանք յուրահատուկ էին Հայաստանի պատմության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]