1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գործադիրը բախվում է մի շարք սոցիալ-հոգեբանական կամ քաղաքակրթական խնդիրների. Վարչապետ

Գործադիրը բախվում է մի շարք սոցիալ-հոգեբանական կամ քաղաքակրթական 
խնդիրների. Վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում նշեց, որ գործադիրն իր գործունեության ընթացքում բախվում է սոցիալ-հոգեբանական կամ քաղաքակրթական մի շարք խնդիրների: «Երբ մի սուբյեկտի, մի խմբի, մի բնակավայրի խնդիր լուծում ենք, պարտադիր չուզող հարևանի տրամաբանությամբ հայտնվում է մեկ այլ խումբ, բնակավայր, սուբյեկտ, որ ասում է՝  ինչո՞ւ իր հարցը լուծեցիք, ոչ թե մերը: Սա իրականում քաղաքակրթական ու սոցիալ-հոգեբանական խնդիր է: Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ ավելի լավ է ոչ մի բան չանել, որպեսզի բոլորը հանգիստ համակերպված հուսահատության հետ իրենց յուղի մեջ տապակվեն: Սա լուրջ խնդիր է, որովհետև 30 տարի կուտակված խնդիրները մեկ գործողությամբ  հնարավոր չէ լուծել: Եթե փորձենք այդպես լուծել, շատ արագ երկիրը կկանգնի կոլապսի առաջ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Վարչապետը՝ ավելացնելով, որ Հայաստանը երբեք էլ ուժեղ չի եղել շատ պրիմիտիվ մի քաղաքակրթական մեխանիզմում՝ հերթ կանգնելու գործում: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ բոլորն աշխատել են առաջինը վազել և բռնել այդ ծառայություն մատուցողի կոկորդից, որ առաջինը հենց իրենց մատուցի ծառայությունը:

«Սա լուրջ քաղաքակրթական խնդիր է, և ես ուրախ եմ, որ Հայաստանում սկսվել է տարածվել, մասնավորապես, բանկային համակարգում հերթ  արձանագրող սարքեր են դրվել: Մենք պետք է բոլոր այն տեղերում, որտեղ նման խնդիր կա, պարտադիր դարձնենք հերթագրող մեքենաների  տեղադրումը»,- նշեց Վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ տեղեկություն ունեն, ըստ որի՝ Արծվաշենի մեր հայրենակիցները պատրաստվում են կառավարության դիմաց բողոքի ակցիա անել: «Դե յուրե արձանագրված է, բոլոր այդ մարդիկ ստորագրել են պարտավորություն, որ պետությունն իրենց նկատմամբ ունեցած բոլոր պարտավորությունները կատարել է: Մեզ ասում են՝ այն ժամանակ իշխանությունը բիրտ է եղել, մեզ պարտադրել է, որ այդ փաստաթուղթը ստորագրենք: Շատ լավ, բայց հիմա ի՞նչն է պատճառը, որ այս դրսևորումը տեղի է ունենում: Պարզ պատճառով, որովհետև 1,2 մլրդ դրամ տրամադրել ենք փախստականների կոնկրետ խնդիրներ լուծելու համար: Փախստականներն անգամ դա չեն ստացել: Այս ի՞նչ երևույթ է չուզող հարևանի  տրամաբանությամբ, թե ինչի՞ իր հարցը լուծեցինք: Կամ մեզնից ակնկալվում է, որ մենք է՞լ բիրտ լինենք:

Նույնը Ամուլսարի վիճակի շուրջ էր. մենք ասում էինք՝ ժողովուրդ ջան, 5 տարի այս ամենը ձեր աչքի առաջ տեղի էր ունենում, ինչո՞ւ չէիք ձեր ձայնը բարձրացնում: Ասում էին՝ մեզ կբռնեին, իշխանությունը բիրտ էր: Այսինքն՝ մեր ակնկալիքն է, որ միայն բիրտ ուժի կիրառմա՞մբ է կարելի նորմալ հարաբերություն հաստատել:

Մենք նեյնիմ-նեյնիմ չենք անելու, չենք վախենալու հարցեր լուծել ինչ է թե՝ ում հարցը լուծում ենք, չուզող հարևանը դուրս է գալու ասի՝ իսկ ինչո՞ւ իմ հարցը չեք լուծում: Հերթ կանգնեք, ժողովուրդ ջան, բոլոր հարցերն էլ լուծելու ենք, բայց զոռբայության տրամաբանությունից դուրս եկեք: Մեկի հարցը լուծում ես՝ մյուսը գալիս կառավարության դիմաց պառկում է, ինչքա՞ն կարելի է»,- ասաց Վարչապետ Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]