Աշոտյանը հիշեցրել է` WCIT 2019-ը Երևանում անցկացնելու որոշումը կայացվել է 2016-ին

Աշոտյանը հիշեցրել  է` WCIT 2019-ը Երևանում անցկացնելու որոշումը կայացվել է 2016-ին

PanARMENIAN.Net - ՀՀԿ փոխանագահ Արմեն Աշոտյանն, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Երևանում մեկնարկած WCIT-2019 համաժողովին, հիշեցրել է, որ համաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը կայացվել է դեռևս 2016-ին:

«Այսօր Հայաստանում բացվեց տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը, որի երեկվա նախերգանք-համերգը իրոք փառահեղ էր:Զերծ կմնամ շահարկելուց թե երբ և ինչպես է կայացվել նման գրանդիոզ միջոցառումը Երևանում անցկացնելու որոշումը:

Նիկոլ Փաշինյանն իր երեկվա խոսքում ընդգծեց, որ «Համաժողովը Երևանում անցկացնելու՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի որոշումն անհերքելիորեն հաստատում է Հայաստանի՝ որպես համաշխարհային տեխնոլոգիական հանգույցի, կարգավիճակը», իսկ տվյալ որոշումը կայացվել է դեռևս 2016 թվականին:

Հուսամ, որ իշխանական քարոզիչները նույնպես կզսպեն իրենց գայթակղությունը սեփական կառավարմանը վերագրել նման նշանակության միջոցառումը, քանզի այս նախաձեռնության հետևում իրականում ոլորտի նվիրյալներն են, մարդիկ, որոնք տարիներ շարունակ դարձնում են Հայաստանը IT համաշխարհային նշանակության կենտրոն՝ դպրոցից մինչև տնտեսություն, անվտանգությունից մինչև առողջապահություն:

Եվ յուրաքանչյուր կառավարության սրբազան պարտքն է աջակցել նման մարդկանց, ինչն արվել է թե նախկինում, և տեսնում եմ, որ շարունակվում է նաև այսօր: Իշխանությունները կգան ու կգնան: Ուստի ցանկանում են հենց այդ մարդկանց և կոնգրեսի ամբողջ կազմկոմիտեին խորին շնորհակալություն հայտնել իրենց նվիրումի համար: Հայաստանը հենց դուք եք, ձեր նման մարդիկ»,-ասվում է գրառման մեջ:

«Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ» թեմայով Երևանում մեկնարկել է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը՝ WCIT-ը: Համաժողովը Հայաստանում կանցկացվի հոկտեմբերի 6-9-ը՝ ընդգրկելով ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։

WCIT-2019-ի գլխավոր զեկուցողներից են Acer ընկերության հիմնադիր Սթեն Շին, բարձր-նորարարական ծրագրային ապահովման Infosys ընկերության հիմնադիր Նարայանա Մըրթին, GPS նավիգացիոն համակարգերի արտադրության առաջատար Garmin կորպորացիայի համահիմնադիր և գործադիր նախագահ Մին Կաոն, արհեստական բանականության տեխնոլոգիաների առաջատար NVIDIA ընկերության հիմնադիր Ջենսեն Հուանգը, VaynerX-ի նախագահ Գերի Վայներչուկը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---