Wednesday, 24 04 2024
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է

Քոչարյանի միակ տեղը հայկական բանտն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը։

Պարոն Մարտիրոսյան, Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է ժողովրդին անկախության տոնի կապակցությամբ՝ նշելով, որ այսօր պետք է փրկել հեղափոխության գաղափարները նրանցից, ովքեր այն սկսել են։ Մի քանի օր առաջ էլ ռուսական «Կոմերսանտ»-ին էր տվել հարցազրույց, որտեղ նշել է՝ Նիկոլ Փաշինյանը երկնաքար է, որ շատ արագ կվառվի։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները։

– Քոչարյանի շնորհավորանքի մասով ասեմ, որ դա ևս մեկ ապացույց է, որ իր հանդեպ արդարադատության իրականացման բացակայության պայմաններում նա ոչ միայն այլևս պաշտպանվում է, այլև անցել է հարձակման: Իրականում Հայաստանը պետք է փրկել Քոչարյանից և քոչարյանիզմից:

Ինչ վերաբերում է «Կոմերսանտին» տված հարցազրույցին, ապա սա խայտառակ, դավաճանական հարցազրույց է: Բայց նաև ամենահանդուգն և ամենաագրեսիվ հարցազրույցն է: Իսկ որ ամենակարևորն է՝ ցայսօր նրա հղած ամենավտանգավոր մեսիջներն է պարունակում: Պատահական չէ նաև, որ Քոչարյանի բոլոր հարցազրույցները կա՛մ սեփական, կա՛մ ՀՅԴ-ի և կամ էլ ռուսական լրատվամիջոցներին են տրվում: Ինչ վերաբերում է սպառնալուն, ապա այդ հարցազրույցը ոչ միայն սպառնալիքներ է ներառում, այլև տեղեկություններ, որոնք անչափ կարևոր են: Բայց ամենից ավելի այն ցույց է տալիս, թե որքան դանդաղկոտ և վտանգավոր է դառնում նոր իշխանության պահվածքը Քոչարյանի հարցում: Յուրաքանչյուր հարցազրույց ավելի մեծ վտանգներ է ստեղծում, յուրաքանչյուր հարցազրույց ավելի է բարդացնում նրա հաջորդ ձերբակալությունը, և յուրաքանչյուր հարցազրույց ավելի է ոգևորում հակահեղափոխական ուժերին: Ակնհայտորեն իշխանությունը, բացի անսահման ինքնավստահությունից և ժողովրդի վրա հույս դնելուց, ունի նաև ինչ-որ հաշվարկներ, որոնց պատճառով էլ դանդաղում է: Գուցե դա ավագանու ընտրություններն են ու Ֆրանկոֆոնիան, գուցե՝ այլ բան: Բայց ինչպիսին էլ որ այդ հաշվարկները լինեն, դրանք սխալ են: Սպասել, դանդաղել, ինքնավստահ լինել և ժամանակ կորցնել չի կարելի: Դա սխալ է, որը Հայաստանին կարող է ճակատագիր արժենալ:

– Ռոբերտ Քոչարյանը խոսել է Պուտինի հետ իր հարաբերություններից, նշել, որ այդ հարաբերությունները ժամանակի ընթացքում դարձել են ջերմ և ընկերական, որ իր ծննդյան օրվա կապակցությամբ Պուտինի շնորհավորական հեռախոսազանգը լուրջ աջակցություն էր: Արդյո՞ք սրանով Քոչարյանը ուղղակի չի փորձում ընդգծել Ռուսաստանի կողմից հովանավորություն ունենալը։

– Պարզ է, որ ընդգծում է և դրանով նաև հետագա առավել ուժեղ աջակցություն է հայցում: Դա նաև հիմք է տալու ռուսական մեդիա դաշտի մի հատվածին Քոչարյանի հաջորդ ձերբակալության ժամանակ արդեն պնդելու, թե իբրև թե դա հարված է իրենց երկրի և նախագահի հեղինակությանը, իբրև թե Քոչարյանը հետապնդվում է բացահայտորեն պրոռուսական լինելու համար, և իբրև թե, այսպես կոչված, «սորոսականներն» են այդ «դավադրության» հետևում: Սա վտանգավոր իրավիճակ է, և այն չկանխելով՝ Հայաստանի նոր իշխանություններն ահռելի և չարդարացված ռիսկի են գնում:

– Արդյո՞ք այս հարցազրույցով Քոչարյանը չէր փորձում Ռուսաստանին ուղերձ հղել, որ Նիկոլ Փաշինյանը վստահելի գործընկեր չէ։ Ի՞նչ է սպասվում հայ-ռուսական հարաբերություններին այս փուլում։

– Հայ-ռուսական հարաբերություններն ամենևին Քոչարյանով չեն պայմանավորված: Բայց Քոչարյանը կարող է օգտակար մանրադրամ դառնալ ռուսական կողմում ոմանց համար՝ այդ հարաբերություններում ցանկալի թեքումներ մտցնելու առումով: Այդ պատճառով Քոչարյանի միակ տեղը հայկական բանտն է: Նրա ներկայությունը քաղաքական դաշտում դեստրուկտիվ է հայ-ռուսական առողջ հարաբերությունների համար և մեծ ռիսկեր է պարունակում այդ առումով: Հայ-ռուսական հարաբերությունները պետք է հիմնված լինեն երկու երկրների ժողովուրդների և կառավարությունների շփման և բարեկամության վրա, ոչ թե դրանք հանուն սեփական շահերի՝ խաթարելու պատրաստ ուժերի գործոն լինելու կամ դառնալու:

– Պարոն Մարտիրոսյան, հիմա ինչպիսի՞ աջակցություն կունենա Քոչարյանը դրսից, և ներսում չունենալով հանրային աջակցություն՝ ինչ կարո՞ղ է նա անել:

– Անչափ սխալ է այն համընդհանուր և նաև իշխանությունում տիրող մոլորյալ կարծիքը, թե հանրային աջակցության լիակատար բացակայությունը Քոչարյանին անուժ և իրականում անվտանգ է պահելու: Այդպես չէ: Քոչարյանն ինքը հասկանում է, որ չունի որևէ աջակցություն: Դա նրա համար լուրջ բացակայություն է, բայցև անհրաժեշտ պայման չէ ռևանշ ապահովելու համար: Հայաստանում հեղափոխություն եթե եղել էլ է, ապա միայն շատ մասնակի: Եղել է նաև մասնակի իշխանափոխություն: Հակաիշխանափոխություն, հակահեղափոխություն կատարելու համար լայն ժողովրդական զանգվածներ պետք չեն: Կան մեխանիզմներ, որոնցով դրանք արվում են: Եվ դրա բազում, բայց լավագույն օրինակներից մեկը Իրանի ժողովրդավարական կառավարության հետ հիսունականներին կատարվածն է:

Դեմոկրատական արժեքների առաջամարտիկ Մոհամեդ Մոսադեղը 1951թ.-ին ստանձնեց վարչապետի պաշտոնը՝ արագորեն փաստացիորեն Իրանում հեղափոխություն իրականացնելով: Բայց քանի որ Շահը մնաց իր տեղում, իսկ Մոսադեղը դանդաղեց հակառակորդներին ամբողջությամբ և արագ չեզոքացնելու գործում, որովհետև անսահման վստահ էր իր հսկայական ազդեցության և ժողովրդականության վրա, 1953թ.-ին ԱՄՆ նորաստեղծ Կենտրոնական հետախուզական գործակալությունն արագ և էֆեկտիվ հեղաշրջում կազմակերպեց երկրում: Շահը վերադարձավ լիակատար իշխանության՝ ռևանշ ապահովելով, իսկ ժողովուրդն այլևս անկարող եղավ միջամտելու իր բացարձակ սերը վայելող վարչապետի օգտին: Մոսադեղն իր կյանքն ավարտեց կալանքում և թաղվեց սեփական տան հյուրասենյակում: Իհարկե, այս օրինակը չեմ բերում որպես հեղաշրջման հնարավոր նախադեպ Հայաստանում: Բայց սա լավ օրինակ է՝ հասկանալու համար, որ թե՛ ներսից և թե՛ դրսից տեսականորեն կարելի է հեղաշրջում իրականացնել: Այս վերջին հարցազրույցից ակնհայտ է դառնում, որ Քոչարյանն իրեն հիմա այլևս տեսնում է միայն որպես Հայաստանի ղեկավար և հատկապես Սահմանադրության կասեցումից հետո՝ որպես նախագահ, և ակնհայտորեն՝ ոչ ժողովրդավարական նախագահ: Այդ մասին նա բավական բացահայտ է ակնարկում:

Կա նաև Ռոբեսպիերի օրինակը, երբ Ֆրանսիական հեղափոխության աստվածը, որ գիլյոտինն ավելի հաճախ էր օգտագործում, քան դրա վրա ուղարկող սեփական գրիչը, ինքը գիլյոտին բարձրացվեց այն բանից հետո, երբ մի երեկո հայտարարեց, որ հաջորդ առավոտյան կտա դավաճանների և հակահեղափոխականների անունները: Սխալը անուններն անմիջապես չտալու մեջ էր: Հայտնի գաղտնալսման հրապարակման օրը վարչապետը մի շարք անուններ տվեց, որոնք ձերբակալվելու են: ՀՔԾ և ԱԱԾ պետերը բացահայտումներ արեցին մամուլի ասուլիսում, հնչեցին լրջագույն մեղադրանքներ: Եվ ի՞նչ ունենք այսօր. ոչ մի ձերբակալված: Ոչ մի կոշտ քայլ: Մի քանի թիկնապահի ասֆալտին պառկեցնելը և հետո բաց թողնելը հակառակ տեսողական էֆեկտ է ստեղծում, որի ֆոնին Ալեքսանդր Սարգսյանի որդու և Մասիսի քաղաքապետի գրավով ազատ արձակումները հերթական ապտակն են գործադիրին: Ի՞նչ եղավ դատավոր Ազարյանի հետ: Արդյո՞ք նա օրենքով պատասխանատվության ենթարկվեց: Եթե ենթարկվեր, «բացթողնելների» այս համակարգային սաբոտաժը դատավորների կողմից չէր շարունակվի: Իսկ դրանք իշխանության հիմքերը սասանող լրջագույն քայլեր են: Դա դասական հակահեղափոխություն է, որ թափ է հավաքելու, եթե այսպես շարունակվի: Ի՞նչ եղավ անցումային արդարադատությունը: Արդեն մեկուկես ամիս է անցել հրապարակում դրա մասին հայտարարելուց: Ինչպե՞ս է ցրվելու Ազգային ժողովը: Դարձյա՞լ ինքնալուծարման անհնար և ֆանտաստիկ մեխանիզմով: Ինչո՞ւ չի հայտարարվում այս ոչ լեգիտիմ Սահմանադրության երկրորդ հոդվածով հանրաքվե հրավիրելու և ԱԺ-ն դրա արդյունքներով ցրելու մասին: Ինչո՞ւ են նախկին ռեժիմի մի քանի կարկառուն ներկայացուցիչներ դեռևս շարունակում պաշտոնավարել պետական համակարգում, բանակում: Ինչո՞ւ է Արցախում մնացել նախկին ռեժիմը, որ Հովիկ Աբրահամյան է հրավիրում, այսպես կոչված, «անկախության տոնակատարություններին»: Ինչո՞ւ են երեք նախկին նախագահները հրավիրվում Անկախության օրվա միջոցառմանը: Ինչո՞ւ է քննարկվում Սերժ Սարգսյանի ոչ թե բանտախուց, այլ առանձնատուն տրամադրելու հարցը: Եթե սա սիրո և հանդուրժողականության քաղաքականություն է, ապա այդ անպատասխան սերն ու անչափ հանդուրժողականությունն ինքնասպանության կարող են հասցնել: Կարծում եմ, որ ամեն ինչի հիմքը գերքաղաքակիրթ գործելու մղումն է և այն, որ ցանկանում են ածխի հետ գործը սպիտակ ձեռնոցներով կատարել: Նաև, որ վստահություն կա, որ հակահեղափոխությունն անհնար է: Ցավոք, անհնար չէ: Անգամ շատ հնարավոր է, թեև պետք է հուսալ, որ չի լինի նման բան: Բայց բացառել ուղղակի չի կարելի:

Անթույլատրելի է: Վարչապետն ունի մանդատ հեղափոխական իրավիճակում հեղափոխական քայլեր կատարելու: Պետք է պահանջել, որպեսզի իր վստահության այդ ահռելի ռեսուրսը նա կապիտալիզացնի կոշտ և անզիջում գործողություններով: Եվ նրան այդ հարցում պետք է միայն ու միայն սատարել: Ընդհանրապես մինչ ընտրություններ վարչապետին անհրաժեշտ է անվերապահորեն սատարել՝ ինչ էլ որ անի, ինչպես էլ որ անի: Այլընտրանք ուղղակի չկա: Եվ ամեն անցնող օրն ավելի ու ավելի է դա հրամայական դարձնում: Երբ իշխանության բոլոր երեք ճյուղերը վերջնականապես մաքրված կլինեն նախկին հանցախմբից, իսկ հիմնական դերակատարները ապահով՝ բանտերում, նոր կարելի կլինի վարել նորմալ քաղաքական պրոցեսներ և արդեն առողջ քննադատությամբ զբաղվել: Ընդդիմադիր դաշտն էլ այդ պարագայում արդեն անհրաժեշտություն կլինի: Հիմա ամեն ընդդիմություն իշխանությանը ուղղակի հակահեղափոխական, հակաժողովրդական է լինելու:

– Նախ սպառնում է Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին, որ կփոշմանի իր հետ գլուխ դնելու համար, հիմա արդեն հայտարարում, որ նա երկնաքար է և շատ արագ կվառվի։ Ի՞նչ սպասել Քոչարյանից։

– Ամեն ինչ: Եվ նախևառաջ այն, որ այդ, իր կարծիքով, «երկնաքարի» այրվելու նպատակով երկրի մթնոլորտ մտնելուն նպաստող քայլեր: Դրա համար պետք է գործի դնել բոլոր ժողովրդական «երկնաքարերի» ուժը և Քոչարյանի պես մարած, բայց հարություն առնող մոլորակին տիեզերական հարվածով քաղաքական փոշու վերածել: Մի քիչ կոսմիկական ստացվեց, բայց կարծեմ «Կոմերսանտ»-ի ոճն էր դա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում