Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նշվել են 2020 թվականին ճանապարհորդությունների համար լավագույն վայրերը

Նշվել են 2020 թվականին ճանապարհորդությունների համար լավագույն վայրերը

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Travel and Leisure զբոսաշրջության պորտալը կազմել Է այն վայրերի ցուցակը, որտեղ արժե այցելել 2020 թվականին: Դրանում նշված Է 50 ուղղություն: Առաջին տեղը փորձագետները տվել են Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբային: Զբոսաշրջիկներին առաջարկվում Է այցելել Մենելիկա պալատ, որը շատ տարիներ եղել Է կայսրերի նստավայրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երկրորդ տեղում Է Արեկիպա հնադարյան քաղաքը Պերուում: Դրա պատմական կենտրոնը 2000 թվականին ներառվել Է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Այստեղ զբոսաշրջիկները հնարավորություն ունեն ապրելու հյուրատանը՝ Սուրբ Օգոստինոսի եկեղեցու կողքին: Այն հռչակված Է բարոկո ոճով իր քանդականախշ ճարտարապետությամբ:

Երրորդ տեղը բաժին Է հասել Աշվիլ քաղաքին, ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի նահանգ: Այնտեղ շատ են փողոցային նկարիչներն ու երաժիշտները: Սեպտեմբերին տեղի Է ունենում «Չաու-չաու» խոհարարական ստեղծագործական փառատոնը՝ վարպետության դասերով, յոգայի պարապմունքներով եւ կենդանի երաժշտության համերգներով: Նաեւ առաջին տասնյակ են մտել Ավստրիան, Մեքսիկայի ամենահյուսիային նահանգը՝ Ստորին Կալիֆոռնիան, Բարբադոսը, Պեկինը, Հավային, Բոտսվանան եւ Բոստոնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]