Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Խուան Մարտին դել Պոտրոն հաղթեց ԱՄՆ բաց առաջնության երկրորդ փուլում  

Խուան Մարտին դել Պոտրոն հաղթեց ԱՄՆ բաց առաջնության երկրորդ փուլում

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն արգենտինացի թենիսիստ Խուան Մարտին դել Պոտրոն ԱՄՆ բաց առաջնության երրորդ փուլում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում օլիմպիական փոխչեմպիոնի հակառակորդը ԱՄՆ ներկայացուցիչ Դենիս Կուդլան էր: Արգենտինացին առավելության հասավ 6:3, 6:1, 7:6 (7:4) հաշվով և կշարունակի պայքարը:

ԱՄՆ բաց առաջնությունն անցկացվում է 1881 թվականից: Այն համարվում է «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարերից մեկը (մյուս երեքը՝ Ուիմբլդոն, Ավստրալիայի բաց առաջնություն, Ռոլան Գարոս): Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Ռաֆայել Նադալն է, իսկ կանանցը` Սլոան Սթիվենսը: Մրցաշարը կեզրափակվի սեպտեմբերի 8-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]