Քաղաքապետ․ Տպավորություն է, թե ամբողջ Էջմիածինը գնում է Երևան՝ պետք է դադարեցնել

Քաղաքապետ․ Տպավորություն է, թե ամբողջ Էջմիածինը գնում է Երևան՝ պետք է դադարեցնել

PanARMENIAN.Net - Էջմիածնից մեկնող մեքենաների հերթերն ու կուտակումները տպավորություն են ստեղծվում, թե ամբողջ քաղաքը գնում է դեպի Երևան՝ պարզապես փոխվել է այն, որ մեկնողները նախապես ջերմաչափվում են: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը՝ հավելելով, որ «այս վիճակը պետք է արագ դադարեցնել»:

«Էջմիածին քաղաքի ելքերն ու մուտքերը փակելու իմաստն ու տրամաբանությունը կայանում է նրանում, որպեսզի միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում բնակիչները լքեն քաղաքը, և լքողների նկատմամբ հնարավոր լինի հսկողություն սահմանել:

Այսպես, բոլորիդ կոչ ենք անում ու հորդորում ենք մնալ տանը, քաղաքից դուրս գալ միայն ու միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»,- ասվում է գրառման մեջ։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 30 մարդ։ Էջմիածինը կորոնավիրուսի բռնկման հիմնական օջախն է, 30 դեպքից 20-ը կապ ունի այդ քաղաքի հետ։

Էջմիածնից այս պահին կարելի է դուրս գալու համար օգտվել միայն Վաղարշապատ-Երևան, Վաղարշապատ Աշտարակ, Վաղարշապատ-Մասիս ճանապարհներով։

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---