«Իսկանդերը» աշխատո՞ղ է, թե՞ ոչ. կարծում եմ՝ վարչապետի կողմից հնչեցված տեսակետը ուսումնասիրման կարիք ունի. Քոչարյան

24/02/2021 schedule12:11

«Իսկանդերի» թեման բացեց Սերժ Սարգսյանը, որը անթույլատրելի էր: Ես ընդհանրապես որևէ նման կրակոցի հաստատման կամ չհաստատման մասին չեմ խոսի: Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը, երեկ 1in.am-ին տված հարցազրույցում անդրադառնալով Սերժ Սարգսյանի մեղադրանքին, թե ինչու «Իսկանդերը» 44-օրյա պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրը չի կրակել, ասել էր. «Այդ ակնարկը գուցե հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանեն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է, օրինակ, 10 տոկոսով»:

«Ես չգիտեմ՝ այդ «Իսկանդերի» կրակոցը որ ուղղությամբ էր, ես չեմ հաստատի և չեմ հերքի: Բայց «Իսկանդերը» աշխատող է, թե ոչ, կարծում եմ՝ Հանրապետության վարչապետի կողմից հնչեցված տեսակետը ուսումնասիրման կարիք ունի:

Քոչարյանն ասաց, որ իրեն նույնպես հետաքրքիր է, թե սպառազինության առումով վերջին 15 տարիների ձեռքբերումները ճիշտ են եղել, թե ոչ: «Նույն Դավիթ Գալստյանի քրեական մեղադրանքը եթե կարդում եք, ինքը շատ ծանր հանցագործության մեջ է մեղադրվում, որ արկերը կարող են և կրակելուց արդյունքներ չապահովեն: Դա ի՞նչ է նշանակում, որ մենք կարող է ձեռք բերած լինենք այնպիսի սպառազինություն, որ կրակողը վստահ էր՝ այդ կոորդինատները տալուց հետո նա ճիշտ նշանակետին պետք է հասնի, բայց պատկերացնո՞ւմ եք՝ եթե պարոն Փաշինյանի կասկածները ճիշտ դուրս գան: Դա նշանակում է՝ մենք ամեն ինչ պետք է վերանայենք: Բայց վերանայել չի նշանակում՝ անընդհատ հետ գնալ, մենք պետք է առաջ գնալու մասին էլ մտածենք, այսինքն՝ ապագա ձեռքբերվելիք սպառազինությունը և դրա պահանջները պետք է խիստ վերահսկողության տակ լինեն, այդտեղ մեր հանձնաժողովը լուրջ անելիք ունի»:

Հարցին՝ արդյոք մինչև պատերազմը հայտնի չէ՞ր, որ «Իսկանդերը» կարող է չկրակել, Քոչարյանը նշեց. «Սերժ Սարգսյանի համար պետք է հայտնի լիներ, մեր զորքերի պատասխանատուների համար պետք է հայտնի լիներ, որովհետև գնելուց նաև ստուգման մեխանիզմներ կան»:

Նա նաև նշեց, որ իշխանափոխությունից հետո «Իսկանդերի»  հետ կապված ստուգումներ չեն անցկացվել: «Ոչ մեկի մտքով չէր անցնի, որ կարող է այդպիսի կասկածներ լինեն, այն էլ՝ «Իսկանդերի» պարագայում»:

Տպել
1580 դիտում

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)