News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 9-ին ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վազգեն Յակուբյանին, գործադիր տնօրեն Թալար Կազանջյանին եւ ՀԲԸՄ Արցախի ներկայացուցիչ Սասուն Բաղդասարյանին:

Ողջունելով հյուրերին՝ պետական նախարարը շնորհակալություն է հայտնել ՀԲԸՄ-ի՝ տարիներ ի վեր Արցախի հետ ունեցած սերտ համագործակցության համար: Գ. Մարտիրոսյանը բարձր է գնահատել մշակութային, կրթական, հումանիտար եւ սոցիալ-տնտեսական ոլորտներում միության ունեցած մեծ ավանդը՝ ընդգծելով հատկապես Ստեփանակերտի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի դերը: Պետնախարարը նշել է, որ կառավարությունը այսուհետ եւս պատրաստ է իր գործուն աջակցությունը բերել ՀԲԸՄ ծրագրերի իրականացմանը, դրանց ընդլայնմանը եւ առաջարկել է հատուկ ուշադրություն դարձնել նաեւ գյուղական համայնքներում կանանց զբաղվածության խնդրին:

Շնորհակալություն հայտնելով Գ. Մարտիրոսյանին ջերմ ընդունելության համար՝ ՀԲԸՄ հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վ. Յակուբյանը նշել է, որ Արցախի հետ համագործակցությունը միության համար առանձնահատուկ տեղ ունի: Արձագանքելով պետնախարարի առաջարկին՝ նա հայտնել է, որ, հաշվի առնելով ծրագրի կարեւորությունը, առաջիկայում միությունը կոնկրետ քայլեր կանի այդ ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տնտեսության այլ ոլորտներում իրականացվող պետական ծրագրերի, դրանցում աջակցության տեսքով ՀԲԸՄ մասնակցության հնարավորությունների մասին:

Տպել
Ամենաշատ