News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Tesla արտադրողը վերջին տասներկու ամիսների ընթացքում գումարները րոպեում ութ հազար դոլար արագությամբ «այրում» է: Motor- ը, Bloomberg-ին վկայակոչելով, գրում է, որ այս արագությամբ ընկերությունը հաջորդ տարվա օգոստոսի 6-ին ամբողջությմամբ կսպառի միջոցների պաշարը:

Միայն Model 3 էլեկտրոքարի արտադրության համար ընկերությունը եռամսյակում մոտ 1 մլրդ դոլար է ծախսում:

Ընդ որում Tesla-ն վստահ է, որ 2018 -ի մարտին շաբաթական 5 հազար մեքենաների արտադրության մակարդակին հասնելու համար բավական գումար կունենա:

Bloomberg Intelligence- ի ավագ վերլուծաբան Քեվին Թինանի խոսքով՝ չսնանկանալու համար հաջորդ տարվա կեսերին Tesla-ն լրացուցիչ երկու միլիարդ դոլար պետք է ներգրավի: Դրա համար ընկերությունն արդեն սկսել է ավանդներ ընդունել նրանցից, ովքեր ցանկանում են գնել Semi էլեկտրական մեքենան կամ երկդռնանի Roadster-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ