Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում կոռուպցիոն չարաշահումների վրաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան

Ավարտվել է «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից յուրացման եղանակով առաձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ «Լո­ռի-Փամբակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ տնօրեն Ն. Ա.-ն նույն կազմա­կեր­պությունում տարբեր տարիներին հսկիչի, տեխնիկական աշխատողի, ֆոնդապահի հաստիքներին աշխատանքի է ընդունել իր մորը և ևս 5 անձանց, որոնք 2012-2018թթ. ընթացքում, տարբեր ժամանակահատվածներում, աշխատանքի չեն հաճախել և չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները:

Տեղյակ լինելով այդ մասին՝ թանգարանի տնօրենը յուրաքանչյուր ամիս կազմել է բովան­դակությամբ կեղծ՝ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր, որոնցում կեղծ տեղե­կու­թյուններ է ներառել բացակայության ժամանակահատվածներում հիշյալ աշխատակիցների կող­մից աշխատանքի հաճախելու և փաստացի իբր աշխատած ժամաքանակի վերաբերյալ: Ապա բովան­դակությամբ կեղծ այդ փաստաթղթերը նա վճար­­ման է ներկայացրել Լոռու մարզպետարան, որի արդյունքում վերոհիշյալ անձանց անվամբ, փաստացի բացակայած ժամանակահատվածների համար, որպես աշխատավարձ և պարգևավճար ան­հիմն դուրս են գրվել աշխատավարձի՝ ընդհանուր առանձնապես խոշոր չափերով՝ 7.789.741 ՀՀ դրամ գումարներ, որոնք Ն. Ա.-ի կողմից շարունակաբար հափշտակվել են վատնման և յուրացման եղանակով:

Բացի այդ, ՊՈԱԿ տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2016թ. հոկտեմբերից 2018թ. օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում թանգարանի 3 աշխատակիցներին մոլորության մեջ գցելով հայտնել է՝ իբր աշխատանքի ընդունվելու համար անհրաժեշտ հաշվապահական փաստաթղթերը ձևակերպելու, թանգարանի ընթացիկ տնտեսական ծախսերը հոգալու համար անհրաժեշտ է վճարել գումար և սահմանված կարգի համաձայն վերջիններս պետք է տրամադրեն իրենց առաջին երկու ամիսների աշխատավարձերի գումարները: Ապա նրանցից նշված ժամանակահատվածում 4 անգամ իր աշխատասենյակում ստացել և խարդախությամբ հափշտակել է զգալի չափերով՝ 340.000 ՀՀ դրամ գումարը:

Նշված արարքները կատարելու համար Ն. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդ­վածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Մինչդատական վարույթի ընթացքում տնօրենն ամբողջությամբ վերականգնել է պետական կազմակերպությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 8 մլն ՀՀ դրամի վնասը:

2019 թվականի մայիսի 31-ին վերը հիշատակված քրեական գործով նախաքննություն իրականացրած ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչի կողմից ստացվել է քրական գործով մեղադրական եզրակացությունը, որը հաստատվել է գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից և քրեական գործի հետ միասն ուղարկվել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում