News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հայտարարել է, որ իր թեկնածությունը Ռուսաստանի նախագահի ընտրություններում չգրանցելու՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) որոշման դեմ համառուսաստանյան բողոքի ակցիա  է կազմակերպելու: Նավալնին դեռ չի նշել ակցիայի ամսաթիվը, հաղորդում է «Մեդուզան»:

Ավելի վաղ, ԿԸՀ որոշումից անմիջապես հետո նա իր կողմնակիցներին ընտրությունները բոյկոտելու կոչ էր արել:

ԿԸՀ-ն դեկտեմբերի 25-ին հրաժարվել էր Նավալնիին ՌԴ նախագահական ընտրություններում որպես նախագահի թեկնածու գրանցել՝ պատճառաբանելով, որ նա դատվածություն ունի: 

Նիստի ժամանակ Նավալնին պնդում էր, որ Սահմանագրությամբ կարող է առաջադրվել, քանի որ գործունակ է եւ բանտարկված չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ