News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆլորիդայի 105-ամյա բնակիչ Հելեն Գրանիերը WTSP-ի հետ հարցազրույցում պատմել է, թե իր կարծիքով ինչն է իրեն օգնել մինչեւ նման տարիք ապրել: 

Երկարակյաց կնոջ խոսքով՝ մշտապես իր կարգախոսն է եղել «կյանքը վայելիր» արտահայտությունը, սակայն ինքը չէր սպասում, որ մինչեւ 105 տարի կապրի՝ սա իր ընտանիքում հազվագյուտ բան է:

«Նախկինում ես գարեջուր էի խմում, ծխում եւ այլն: Մինչեւ ուշ գիշեր պարում էի, իսկ հետո աշխատանքի գնում: Ամուսինս ոչ մի դեպքում ինձ Լաս Վեգաս չէր տանում, քանի որ գիտեր, որ թունդ խաղացող եմ: Ես սիրում էի խաղային ավտոմատները, ահա եւ Լաս Վեգաս մեկնեցի, երբ նա մահացավ»,- ասել է Գրանիերը:

Սակայն բազմաթիվ հետազոտությունների համաձայն՝ անցյալում նրա ապրելակերպը չէր կարող երկարակեցության բերել, հակառակը՝ կհանգեցներ առողջական խնդիրների եւ վաղաժամ մահվան:

Հելեն Գրանիերը 105 տարեկան է դարձել անցյալ ուրբաթ: Նա իր տարեդարձը նշել է մտերիմ ընկերների շրջանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ