211652_close_icon
views-count3923 դիտում article-date 15:38 06-08-2018

Իսպանիայում հայ «օրենքով գող» է ձերբակալվել

Իսպանիայի ազգային ոստիկանությունը Մալագա շրջանի Մարբելյա քաղաքում ձերբակալել է Հայաստանի և Վրաստանի 3 քաղաքացու, որոնք կասկածվում են կազմակերպված հանցավորության հետ կապերի մեջ: Այդ մասին հայտնում է [url=https://ria.ru/world/20180805/1525967024.html]РИА Новости-[/url]ն: Լրատվական գործակալությանը հայտնել են ոստիկանությունից, որ ձերբակալվածներից մեկը Ա. Ս. սկզբնատառերով ՀՀ քաղաքացի է, ով բնակվել է Լիտվայում: Նրանց ձերբակալությունը դարձել է, այսպես կոչված, հայկական մաֆիայի վնասազերծման աղմկոտ գործողության շարունակությունը։ Աղբյուրը նշում է, որ հունիսի վերջին ձերբակալվել էր 129 մարդ: Ձերբակալվածների մեծ մասը Հայաստանի քաղաքացիներ են եղել: 3 տղամարդիկ ձերբակալվել են Մարբելյայի ռեստորաններից մեկում հանդիպման ժամանակ, երբ նրանք ենթադրաբար նախապատրաստում էին մրցակից խմբավորման անդամի սպանությունը, որը պատրաստվում էր բնակություն հաստատել Իսպանիայում, ինչպես նաև՝ վերակազմակերպել խմբավորումը և «ցույց տալ կազմակերպության ուժը Եվրոպայում»: Ձերբակալվածները մեղադրվում են մահափորձի, փաստաթղթերի կեղծման և հանցավոր խմբավորմանը պատկանելու մեջ: Խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել են նրանց անուններով լեհական և ուկրաինական կեղծ փաստաթղթեր:

Նմանատիպ նյութեր