23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ես սխալվեցի, դուք ճիշտ էիք. Փաշինյանը՝ լրագրողներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առաջին մեծ ասուլիսը տեւեց նախատեսվածից ավելին՝ 2 ժամ 37 րոպե։ Այդ ընթացքում լրագրողներին հնարավորություն ընձեռվեց առնվազն երեք տասնյակ հարց ուղղել  վարչապետին։ Հարցերը վերաբերում էին ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, եւ ԼՂՀ կարգավորմանը։

Վարչապետը նաեւ քննարկեց լրագրողների հետ հետագա շփման ֆորմատը, նշելով, որ հասկանում է լրագրողների դժգոհությունը, երբ հաղորդակցվում է հասարակության հետ ֆեյսբուքյան «լայվերի» միջոցով, երբ պատասխանում էր իրեն ուղղված առավել շատ «լայք» հավաքած հարցերին:

«Եկեք շփման ռեժիմ պայմանավորվենք, որ պարբերաբար դուք էլ  հնարավորություն ունենաք ձեզ հետաքրքրող հարցերը տալու։ Բայց եկեք պայմանավորվենք այնպես, որ իսկապես  տրամաբանության սահմաններում լինի, որպեսզի մի ասուլիսի գանք ու պարզվի, որ ոչ մի հարց չկա եւ ուղղակի նստենք։ Քանի որ առաջին ասուլիսն էր, մտածեցի, որ մեկուկես, երկու ժամ կտեւի, բայց…Ես սխալվեցի, դուք ճիշտ էիք»,– ասաց Փաշինյանը։

Նշենք, որ հարցի քննարկման ընթացքում լրագրողները հնչեցրեցին ցանկություն, որ վարչապետն ասուլիսի մասնակցի շաբաթը մեկ, կամ ամիսը մեկ, սակայն որեւէ վերջնական որոշում չհնչեց։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ